Հովհաննես.
Հարգելի հաշվապահներ խնդրում եմ օգնեք ինձ հետևյալ հարցում, ՍՊԸ-ն ունի մեկ հիմնադիր ստացված շհույթից շահութահարկը վճարելուց հետո ինչ կարգով է կատարվում շահաբաժինի վճարումը հիմնադիրին, կան ժամկետային սահմանափակումներ :Խնդրում եմ եթե հնարավոր է մանրամասն նկարագրեք իմ գործողությունները:
Կանխավ շնորհակալ եմ:
Շնորհակալ եմ նաև կայքի պատասխանատուներին նման հնարավորություն ընձեռնելու համար:
Համաձայն ՍՊԸ-ների մասին ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի պահաջների Դուք պարտավոր եք ունենալ հիմնադիրի որոշումը տարեկան շահույթի բաշխման վերոբերիալ, որից հետո կատարել վճարում դրամարկղային մեթոդով: Միժամանակ,ըստ նույն օրենքի 25-րդ հոդվածի պահանջների, ընկերությունը իրավունք չունի վճարելու շահաբաժինը ,եթե նույնիսկ կա ընկերության հիմնադիրի որոշումը ,բայց չի կատարել ընկերության կանոնադրական կապիտալի լրիվ վճարումը, կամ ընկերության զուտ ակտիվների արժեքը փոքր է նրա կանոնադրական կապիտալից և պահոստային ֆոնդից, կամ այդ չափից փոքր կդառնա որոշման ընդունման արդյունքում: Օրենքում նշվում է նաև ,օրենքով նախատեսված այլ դեպքերում, դրանք կարող են լինել` դատարանի որոշումը և այլ նմանատիպ դեպքեր: Ուրիշ սահմանափակումներ չկան: Եթե կա կանխիկ միջոցներ կարող եք կատարել վճարումները,ինչպես մինվագ,այնպես էլ մաս-մաս:
Հարգելի Թեմուր շատ հնորհակալ եմ:
Հարգելի Թեմուր շատ շհնորհակալ եմ: