Արեգ.
Ողջույն բոլորին:
Ունեմ մի այսպիսի խնդիր.
ՍՊԸ-ն ձեռք է բերել հոսքային գիծ 2007թ, որի համար այդ տարիների ընթացքում մաշվածություն չի հաշվարկվել: Այդ տարիների ընթացքում այն բարոյապես մաշվել է և դարձել ոչ պիտանի: 2020թ նշված հոսքագիծը փոխարինել ենք նոր հոսքագծով:
Հարց.1 Կարո՞ղ եմ այն միանգամից դուս գրել և որպես ծախս ներառել շահութահարկի հաշվարկում՝ ամբողջապես և սկզբնական արժեքով:
2. Ի՞նչ կարգով է դա կատարվում և ո՞ր ծախսերի մեջ է այն ներառվում:
3. Ինչպիսի՞ ձևակերպումներ են անհրաժեշտ՞
Կանխավ շնորհակալություն:
2007թ, ձեռք բերված հոսքային գծի հաշվով կատարեք վերագնահատում ըստ ներկա դրությամբ արժեքի ու շահագործումից հանեք, նայեք այդ մոտեցումները ՀՀՄՍ 16-ում. Հիմնական միջոցներ:
Բարև Ձեզ, Արեգ։ Կարծում եմ՝ չեք կարող միանգամից ծախսագրել։ Լավ կլինի ցույց տաք, որ հանձնել եք շահագործման ինչ-որ պահի, և այդ պահից սկսած հաշվարկեք մաշվածություն և ամորտիզացնեք 3 տարվա ընթացքում՝ ՀՕ հոդված 121-ի համաձայն։