Հենրիկ.
Բարև ձեզ:
Եթե ՍՊԸ-ն չի աշխատում, բայց իր տարածքը հանձնել է վարձակալությամբ օգտագործելու, այս դեպքում ՍՊԸ-ն պարտավո՞ր է այդ վարձավճարից վճարել 2018 թվականից մտած 5 % հարկը (որը երևի կոչվում է «5 % հարկ շահաբաժնից»): Տեղեկացնում եմ նաև, որ ՍՊԸ-ն աշխատում է շրջանառության հարկով: Կանխավ շնորհակալություն պատասխանի համար:
Հարգելի Հենրիկ, եթե ՍՊԸ-ն 2018թ. ընթացքում հարկվել է շրջանառության հարկով, ապա չի վճարում 5 % հարկ շահաբաժնից:
Բայց շրջ. հարկով աշխատելը կապ չունի: 2018թ.-ի արդյունքներով հաշվարկված շահաբաժինը հարկվում է 5 %-ով և ցույց է տրվում այն ամսվա հաշվետվության մեջ, որ ամսում որ վճարել եք: