ՍՊԸ-ն իր գործունեության ընթացքում իր միակ հիմնադրին հատկացրել է դրամական փոխառություններ

Արմեն.

ՍՊԸ-ն իր գործունեության ընթացքում իր միակ հիմնադրին հատկացրել է դրամական փոխառություններ (37 մլն դրամի չափով)՝ դրանք փոխառուի բանկային հաշվին փոխանցելու միջոցով։
Հարց.
Հնարավո՞ր է արդյոք այդ փոխառությունները մարել ՍՊԸ-ի դրամարկղ մուտքագրելու միջոցով, եթե այո, ապա կա՞ արդյոք որևէ օրենսդրական սահմանափակում գումարի չափի հետ կապված։
Հնարավո՞ր է արդյոք այդ փոխառությունները մարել՝ նվազեցնելով այն բաշխվող շահույթից, այսինքն՝ փոխառուի շահաբաժինը փոխառությունների չափով նվազեցնելով։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

Այո, հնարավոր է այդ փոխառությունները մարել ՍՊԸ-ի դրամարկղ կամ հաշվարկային հաշիվ մուտքագրելու միջոցով: Դրանք կարճաժամկե՞տ են՝ հաշիվ 232, թե՞ երկարաժամկետ՝ հաշիվ 143: Այո, կա օրենսդրական սահմանափակում գումարի չափի հետ կապված, որը հետևյալն է՝
Փոխառության պայմանագիրը ենթադրվում է անտոկոս՝ դրանում ուղղակիորեն այլ բան նախատեսված չլինելու դեպքում, եթե՝
1) քաղաքացիների միջև փոխառության պայմանագիրը կնքված է նվազագույն աշխատավարձի հիսնապատիկը չգերազանցող գումարով և այն կապված չէ կողմերից որևէ մեկի ձեռնարկատիրական գործունեության հետ.
2) փոխառուին պայմանագրով հանձնվել է ոչ թե դրամ, այլ տեսակային հատկանիշներով որոշվող այլ գույք։ Ձեր դեպքում փոխառությունը քաղաքացիների միջև չէ, պետք է տրվի տոկոսով՝ ոչ ավելի 24 տոկոսից, գրավոր պայմանագրով:
Իսկ փոխառությունները մարել՝ նվազեցնելով այն բաշխվող շահույթից, այսինքն՝ փոխառուի շահաբաժինը փոխառությունների չափով նվազեցնելով, կստացվի հաշվանցում, ինչը խնդրահարույց է՝ տես ֆինանսական հաշվետվությունների ներկայացման ընդհանուր պահանջները կետ 32: Կարծում եմ կարող էիք նաև որպես միջանկյալ շահաբաժիններ ձևակերպել՝ հաշիվ 344:

Ամիկում

Բարև Ձեզ, Տիգրան: Եթե խնդրեմ, Ձեր նշած սահմանափակման պահով օրենքի հղում կանե՞ք: ՀՕ-ով սահմանափակում կա միայն շահութահարկի մասով փոխառության տոկոսները ծախս ճանաչելու մեջ: Կանխավ շնորհակալություն:

Ալլա

Փոխառությունները կարող եք մարել ՍՊԸ-ի դրամարկղ մուտքագրելու միջոցով, ոչ մի սահմանափակում գումարի չափի հետ կապված չկա։ Կարող եք փոխառությունները մարել հաշվանցելով ստացվելիք շահաբաժինների հաշվին, բայց չմոռանաք կազմել հիմնադիրների ժողովի արձանագրություն դրա վերաբերյալ և ամենակարևորը՝ չմոռանաք, որ ստացվելիք շահաբաժինը հարկվելու է 5 % շահութահարկով։