ՍՊԸ-ն անցել է ընդհանուր հարկման դաշտ

Լիաննա․

Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ֊ն , որն ստեղծվել է 2021թ֊ին, չի տվել շրջհարկի հայտարարություն, անցել ա հարկման ընդհանուր դաշտ, սակայն ոչ մի գործունեություն չի ծավալել, շրջանառություն չի ունեցել, այժմ 2022թ֊ին տվել է շրջհարկի հայտարարություն և պատրաստվում է ակտիվ գործունեություն ծավալել։ Հիմա հարցս` 2021թ֊ի համար որևէ հարկային պարտավորություն, որևէ հաշվետվություն ունի՞ ուղարկելու։ Ուղարկվել է միայն տնօրենի գրանցման հայտ և ամսական եկամտայինները՝ զրոյականով։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Լիաննա

Հարգելի Գևորգ, ԱԱՀ֊ն ո՞ր ձևն է, չե՞մ կարող հիմա ներկայացնել։

Tigran

2021թ֊ի համար պետք է ԱԱՀ-ի ամսեկան ու շահութահարկի տարեկան հաշվետվությունները ներկայացնեք, հիմա ԱԱՀ-ինը թեկուզ հետին թվերով ներկայացրեք,իսկ տնօրենին կարող էիք չգրանցել ու անգամ 0-ական եկամտայինններ չէիք ներկայացնի: Շահութահարկինը 240 ձևն է, ԱԱՀ-ինը՝ 260: 

Karine

Պետք է 2021֊ի համար հանձնեք ԱԱՀ զրոյական և մինչև 20.04.22թիվ զրոյական շահութահարկ։

Ալլա

Եթե ուղարկեք ԱԱՀ հաշվարկները, ուշացված հաշվետվությունների համար երևի տուգանքներ կգան և վարչական։