Հայկ.
Հարգելի հայրենակիցներ, ձեզ մի հարց ունեմ. ընկերս իմ անունով ՍՊԸ է գրանցել ժամանակին: Հիմա դա ինձ խանգարում է նպաստ ստանալու համար, իսկ ընկերս չի ցանկանում այդ ՍՊԸ-ն վերցնել, քանի որ չի գործել երբևէ, և բացի դա նա ևս նպաստառու է: Հիմա ես այդ ՍՊԸ-ն ի՞նչ անեմ, ինձ մի քանիսը խորհուրդ տվեցին սնանկ ճանաչել կամ լուծարել, բայց դա ժամանակատար գործընթաց է: Ի՞նչ հեշտ տարբերակներ կան:
Նախապես շնորհակալություն:
Հայտարարություն տվեք ու վաճառեք կամ նվիրեք:
Որտեղ ես ոլորտից չեմ հասկանում ՍՊԸ-ով չեմ զբաղվել չգիտեմ: Վաճառելու իմաստ չկա, որովհետև չի գործել, իսկ նվիրելու համար` ու՞մ դիմեմ, տարբերակ չկա, օրինակ` նվիրել պետությանը կամ օտարել կամ այլ մի բան: Ես 10 օր ժամանակ ունեմ:
Լիստ էյէմ-ով հայտարարություն տվեք ու բոլոր փաստաթղթերը ձեր մոտ ունեցեք ու մյուս տվյալները, փորձեք:
Լիստում տվեցի հայտարարությունը, բայց ինչքան ժամանակ է արձագանք չկա:
Ավելի շտապ այլ ի՞նչ տարբերակ կա:
ՍՊԸ-ի գործունեությունը դադարեցրեք անորոշ ժամանակով։
Այդ դեպքում ևս խանգարում է: