Lili.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում.
ՍՊԸ բացվել է 2012 սեպտեմբերին, գործունեություն է ծավալել մինչև 2013 հունվար, վարձու աշխատողների հետ պայմանագրերը լուծվել են 2012-ին, հիմնադիրը և տնօրենը նույն անձն է, տնօրենի հետ պայմանագիրը դադարեցվել է 2013 հունվարին, քանի որ անորոշ էին գործունեության ծրագրերը, էլեկտրոնային ներկայացվել են եռամսյակային և տարեկան հաշվետվություններ ապրիլին, կատարվել են բանկային փոխանցումներ բյուջե ապրիլին և հունիսին, սակայն մինչ օրս գործունեությունը ժամանակավոր չի դադարեցվել: Կարո՞ղ էր հիմնադիրը կատարել բանկային փոխանցումներ, և ինչպիսի՞ պարտավորություններ կառաջանան: Խնդրում եմ հնարավորինս շտապ պատասխանել:
Կանխավ շատ շնորհակալ եմ:
2013թ. որևէ գործարք կատարվե՞լ է կամ կազմակերպությունը ծախսեր ունեցե՞լ է: Ապրիլին և հունիսին ո՞ր ժամանակաշրջանի հարկերն են վճարվել բյուջե:
2013ի հունվարին է գործարք եղել և դրա հետ կապված ծախսեր, ապրիլին և հունիսին վճարվել են այդ գործարքի հարկերը, ուղղակի այս ընթացքում հիմնադիրը բանակցություններ էր վարում նոր պայմանգրեր կնքելու, բայց ցավոք այդպես էլ չստացվեց:
Եթե միայն հարկերն է վճարել, տվյալ դեպքում խնդիր չկա: Բայց հիմնադիրը չի կարող պայամանագրեր կնքել, գործարքներ կատարել, քանի որ փաստացի վարձու աշխատող չի (հունվարին պայմանագիրը լուծվել է): Այլապես կարող է չգրանցված աշխատողի խնդիր առաջանալ: