Սուրճի վաճառքի գործունեություն

Գայանե.

Բարև Ձեզ, հարգելիներս: Կասեք սուրճի ապարատը, ո՞ր հարկման դաշտում պետք է աշխատի: Մարզում է, կարո՞ղ է միկրոյով աշխատել: 2-րդ հարցս, եթե շրջհարկով աշխատի՝ կարո՞ղ եմ ձեռք բերված հումքը ըստ ֆակտուրաների նվազեցնել:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Gevs

Ձեր ներկայացված հարցի պարագայում /2 հարց/ պետք է աշխատեք շրջ. հարկով, որպեսզի ձեռք բերված հումքի արժեքը նվազեցնեք:

Ալլա

Եթե մարզում եք գործում, բայց ոչ առևտրի իրականացման կենտրոնում, ապա կարող է գործել միկրոյի դաշտում, եթե գործելու եք շրջհարկի դաշտում, ապա կարող եք հումքի ձեռք բերման փաստաթղթերով նվազեցնել ծախսերը 4 տոկոսի չափով:

Իննա

1. Մարզում միկրոյով կարող եք։
2․ Շրջ․ հարկով աշխատելու դեպքում հաշիվ ապրանքագրով ձեռք բերումները կարող եք նվազեցնել 4%, բայց ոչ ավել քան շրջանառության 1․5%:

Nerses

Դուք պետք է վճարեք պետական տուրք: Չեք կարող հարկվել ոչ միկրոյով, ոչ էլ շրջհարկով:
Քանի որ տվյալ գործունեությունը «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.7-րդ և 19.8-րդ հոդվածներով սահմանված գործունեության տեսակների կազմի մեջ է մտնում:

Գայանե

Շնորհակալ եմ

Գայանե

Ներսես ջան, կարդացի օրենքը պետ. տուրքի մասին՝ ավտոմատների քանակի և բազային տուրքի եռապատիկի արտադրյալի չափով, այսինքն՝ ամսական 3 000 դրամ պետք է վճարեմ պետ. տուրք: Բա շրջանառությունս ինչպե՞ս է երևալու: Ես գիտեմ, որ ձեռք բերված հումքով կարող եմ նվազեցնել, այդ դեպքում ո՞ր դաշտում եմ աշխատելու: Խնդրում եմ ավելի պարզ նշեք, շնորհակալ եմ:

Anushik

Հարգելի Գայանե.
Նշված դեպքում կարող եք գործել միկրոձեռնարկատիրության համակարգում, վճարելու եք միայն պետական տուրք, նվազեցում չկա, մինչև հարկային տարվան հաջորդող հարկային տարվա փետրվարի 1-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին պետք է ներկայացնել հաշվետվություն` նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության տվյալ տեսակի մասով իրացման շրջանառության վերաբերյալ:

Tigran

Այդ գործունեությունը 2020-ից հարկվում է պետ. տուրքով: