Հաշվապահ.
Հարգելի փորձառու հաշվապահ,
Սոց. փաթեթներ սպասարկող տուրիստական ընկերությունն աշխատում է շրջանառության հարկով: Եթե ընկերությունը ծառայություններն ընդլայնի և ներգնա տուրիզմով էլ զբաղվի, այսինքն արտերկրից եկած հյուրերի համար տուրեր կազմակերպի, որևէ այլ հարկային պարտավորություն կավելանա՞, թե՞ կշարունակի նույն՝ եկամտի 5% հարկատեսակով աշխատել:
Կանխավ` շնորհակալություն:
Պետք է որ նույն հարկման դաշտում մնա, սակայն այդ դեպքում հնարավոր է, որ ավելի ձեռնտու լինի անցնել ընդհանուր հարկման դաշտ, քանի որ օտարերկրյա զբոսաշրջիկների համար ՀՀ տարածքում զբոսաշրջիկային ծառայություններ մատուցելը ազատված է ԱԱՀ-ից: