Սոց. փաթեթի հետ կապված

Անի.

Հարգելի հաշվապահներ, 2020 թվականին ֆիզարձակուրդում 140 օրվա ընթացքում սոց. փաթեթ տրամադրվում էր, իսկ 2022 թվականին պե՞տք է տալ այդ 140 օրվա համար:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
17 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Սոցփաթեթի գումարը չի հատկացվում, մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող նպատակային արձակուրդում գտնվող անձանց այդ ժամանակահատվածում: Այսինքն 140 օրվա դա չի վերաբերում հատկացվում է:

Ani

Միշտ է եղել այդպես։

Tigran

Միշտը հիմա չեմ կարող ասել,հիմա այդպես է:

Ani

Իսկ 2020-ին տեղյա՞կ եք, տրամադրվու՞մ էր։

Tigran

2020-ին հակառակը հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող նպատակային արձակուրդում գտնվող անձանց վրա որոշումը չէր գործում, այսինքն գումարները չէին կարող ստանալ: Դա տևել է մինչև 30,10,2021, այդ ժամանակ հղիների կետը հանել են,երեխայի խնամքում գտվողներինը թողել են:Այսինքն 30,10,2021-ից սկսած 140 օր հղիության արձակուրդւմ գտնվողներին սոցփաթեթի գումարը հասնում է:

Ani

Իսկ եթե օգտագործել է այդ դեպքում ինչպես պետք է անել

Tigran

Այսինքն հղիության արձակուրդը սկսվել է 30,10,2021-ից առաջ ու ավարտվել,չի հասնի սոցփաթեթեի գումարը: 

Ani

Իսկ եթե գնում է խնամքի արձակուրդ և ունի պարտավորություն ապա հաշվետու տարին պետք է տանք

Tigran

Եթե գնում է խնամքի արձակուրդ և ունի պարտավորություն ապա սոցփաթեթի շահառուն է կրում իր չմարված պարտավորությունների մարման պատասխանատվությունը,  չմարված պարտավորությունները շահառուի կողմից ամբողջությամբ ենթակա են մարման` աշխատանքից ազատվելու (կամ այլ պատճառով սոցփաթեթից օգտվելու իրավունքի դադարեցման) ամսվան հաջորդող երկամսյա ժամանակահատվածում:

Ani

Իսկ պարտավորության մասին տեղեկանք որ բանկից բերում են, չպե՞տք է փոխհատուցենք ազատվելիս, ֆիզի մասին չեմ ասում, այլ աշխատակցի։

Tigran

Այս մասը ազատվողի մասին էլ է,չմարված պարտավորությունները շահառուի կողմից ամբողջությամբ ենթակա են մարման` աշխատանքից ազատվելու (կամ այլ պատճառով սոցփաթեթից օգտվելու իրավունքի դադարեցման) ամսվան հաջորդող երկամսյա ժամանակահատվածում:

Ani

Տիգրան, դա գործատու՞ն չպետք է մարի։ Եթե ազատվում է և պարտավորության մասին տեղեկանք է բերում։

Tigran

Ոչ, աշխատողը պետք է մարի։

Ani

28 հոկտեմբերի 2021 թ 1781 Ն որոշման 23 կետի մասին ի՞նչ կասեք, ըստ այդ կետի պետք է տալ։

Tigran

Այսինքն պետք է փոխանցվի այնքան որքան որ մնացել է տարեկան հաշվով, գրված է “Այս դեպքում չմարված պարտավորությունների մարմանն ուղղված ընդհանուր գումարը չի կարող ավել լինել տվյալ բյուջետային տարում տվյալ շահառուի 12 ամսվա համար նախատեսված ընդհանուր գումարից:”

Իսկ 24-րդ կետում գրված է “Սույն հավելվածի 23-րդ կետով նշված դեպքում պարտավորությունների մարման համար միանվագ գումարի չափը՝ պատասխանատու ստորաբաժանման կողմից փոխանցվում է նվազեցնելով սույն հավելվածի 21-րդ կետով սահմանված դեպքում փոխանցման ենթակա կամ արդեն իսկ փոխանցված գումարի չափով: Եթե նախատեսվել է տարեկան 72 000, ապա կարող է ստանալ 72 000- փոխանցված գումարներ:

Ani

Այսինքն տարվա համար եթե ունի փոխանցում ենք ոչ ավել 72000

Tigran

Այո տարվա հաշվով փոխանցված և վերջին փոխանցվելիք գումարը միասին պետք է կազմեն 72000: