Սեդա․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ես ֆիզարձակուրդի մեջ եմ, աշխատել եմ դեղատանը, որը ԱՁ միկրոձեռնարկություն է։ Հիմա երեխան 8 ամսական է դառնում, ինձ այդ դեղատան հաշվապահն ասում է, թե իմ հարկի գումարը՝ 3 000 դրամը, այսուհետ պետք է ես վճարեմ, մինչ այդ գործատուն էր վճարել, դա այդպե՞ս է։
Ըստ օրենքի պետք է գործատուն վճարի մինչև երախայի 2 տարին լրանալու ամիսը, սակայն եթե անգամ դուք վճարեք, ոչինչ կորած չի, համ ձեր համար է ու ստաժի հաշվարկ է գնում:
Դեղատունը ո՞նց է աշխատում միկրոյի տակ։
Գործատուն 3000 դրամները պետք է վճարի մինչև երեխայի 2 տարին լրանալը։
Համաձայն «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 6-րդ hոդվածի 10-րդ մասի՝ գործատուն, որպես մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող վարձու աշխատողի հարկային գործակալ, մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող վարձու աշխատողի անունից իր միջոցների հաշվին հաշվարկում և փոխանցում է սոցիալական վճար՝ խնամքի արձակուրդ գնալու օրվան հաջորդող ամսվանից մինչև երեխայի 2 տարին լրանալու ամիսը (ներառյալ) ընկած ժամանակահատվածի համար՝ ամսական 3 000 դրամի չափով: Սույն մասի իմաստով վարձու աշխատող է համարվում բացառապես գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող անձը: