Սննդի շղթայի օպերատորի գրանցման վերաբերյալ

Լիլիթ․

Հարգելի հաշվապահներ,

Տնտեսվարողը զբաղվում է սպասքի ու տան պարագաների մանրածախ առևտրով, սակայն ՍՆՆԴԻ ՇՂԹԱՅԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ծանուցում է ստացել հարկային տեսչությունից։ Արդյո՞ք պետք է գրանցվել, թե՞ ոչ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

ոչ, դա ձեզ չի վերաբերում, էնքան տգետ են որ տեքստում պիտի գրեին եթե բառը, եթե դուք , էտ եթե ն չեն գրել ու գցել են մարդկանց շփոթության մեջ,

Արթուր

Այդ ծանուցումը բոլորին ավտոմատ ուղարկվել է։

Գայանե

Ոչ, պետք չէ գրանցվել։

Ռուզաննա

Այդ ծանուցումը եկել է բոլոր հարկ վճարողներին։ Եթե սննդի հետ կապված որևէ գործունեություն չեք իրականացնում, ապա դա ձեզ չի վերաբերում։

Նաիրա

 “Սննդամթերքի անվտանգության մասին” օրենք՝
 սննդի շղթայի օպերատոր`  սննդի շղթայի բոլոր փուլերում գործառնություն իրականացնող ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ.

Նաիրա

Սննդի շղթայի օպերատորները ՝ սննդամթերք, սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումներ արտադրող, վերամշակող, ներմուծող, ինչպես նաև իրացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, այդ թվում՝ հանրային սննդի կազմակերպությունները․․․․․