Սեղմված բնական գազի օգտագործում սեփական կարիքների համար

Աննա․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Նման մի հարց՝ եթե ԱԱՀ-ով աշխատող ՍՊԸ, որի գործունեություն է “Սեղմված բնական գազի վաճառք”, ցանկանում է նաև իրականացնել տաքսու գործունեություն, և որպես մեքենաների վառելիք օգտագործի իր սեղմված գազը, կասե՞ք խնդրեմ՝ նման դեպքում եթե գազը վաճառք չի լինում, այլ օգտագործվում է իր գործունեության համար, և վճարում է միայն ակցիզային հարկ, իսկ օգտագործված գազն ինչպե՞ս է ձևակերպվում: Կանխավ շնորհակալ եմ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

պետք է կամ ներքին տեղափոխում ցույց տաք, առանձին հաշվիչ լինի միայն այդ մեքենաների լիցքավորման համար, կամ տաքսու համար առանձին սուբյեկտով գործեք,

Աննա

Մի փոքր անհասկանալի էր մեկնաբանութրունը լցակայանում լինում է մեկ հաշվից, և առանձին սուբյեկտ ինչ նկատի ունեք։

Tigran

լցակայանում պետք է այդ մեքենաների համար ստեղծել առանձին ենթահաշվիչ,  առանձին սուբյեկտ նշանակում է այլ տնտեսվարող՝ ՍՊԸ,ԱՁ, ՓԲԸ,

Աննա

կազմակերպությունը նույն ՍՊԸ մեջ է ներառել գործունեությունը որ լիցքավորման համար ԱԱՀ չառաջանա

Tigran

ուրեմն պետք է այդ մեքենաների համար ստեղծել առանձին ենթահաշվիչ, առանձին հաշվառում պետք է վարել տաքսու մասով,

Գայանե

Այստեղ առաջանում է 2 գործունեության՝ դրանց հաշվապահական հաշվառումը պետք է վարել առանձին-առանձին։