Վաչե.
Բարև ձեզ: Հարգելի օգտվողներ, հարցս հետևյալն է. ցանկանում եմ սկսել սառը սուրճի արտադրություն և վաճառել տարբեր խանութներում: Չեմ պլանավորում ունենալ աշխատող/ներ: Ես իմ արտադրանքը ինքս ցրելու եմ վաճառակետերին: Խնդրում եմ ասեք` անհրաժե՞շտ է արդյոք ԱՁ գրանցել, եթե այո` ի՞նչ փաստաթղթերով և ինչքա՞ն ամսական հարկերի պայմաններով, եթե ոչ, ապա ասացեք խնդրեմ` արտադրանքը խանութում չի՞ առաջացնի խնդիրներ հարկայինի հետ: Նախապես շնորհակալություն, խնդրում եմ, օգնեք` հասկանամ:
Հարգելի Vache Haar,
Սուրճի արտադրությամբ զբաղվելու համար պետք է գրանցվեք Ա/Ձ կամ պետք է գրանցեք ընկերություն (օր. ՍՊԸ):
Ա/Ձ գրանցելու համար անհրաժեշտ փաստաթղթերն են` դիմում, անձնագիր, պետական տուրքի վճարման անդորրագիր` 3 000 դրամի չափով:
Կհարկվի շրջանառության հարկով` 3,5%` հաշվարկված իրացման շրջանառության նկատմամբ:
Հավելեմ, որ սուրճը դրոշմապիտակավորման ենթակա ապրանք է, ուստի պետք է ձեռք բերեք նաև դրոշմապիտակներ: