Սահմանված ժամկետներ շրջանառության հարկով աշխատելու համար

Պավել Հ.

Բարև ձեզ: Ես գրանցվել եմ որպես ԱՁ 1 շաբաթ առաջ, բայց դեռ հարկայինում ոչ մի բան չեմ ներկայացրել: Կա՞ն արդյոք սահմանված ժամկետներ, որի ընթացքում հարկայոնում չհաշվառվելու դեպքում (ՀԴՄ-ով) ստիպված կլինեմ աշխատել ԱԱՀ-ով։ Ուղղակի լսել եմ նման բան, ցանկացա ճշտեմ:

Գեղեցկության սրահի համար է, եթե դա նշանակություն ունի:

Շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Samvel

Դուք պետք է ներկայացնեք հայտարարություն Արտոնագրային հարկ վճարերելու մասին, եթե զբաղվելու եք բացառապես վարսավիրական գործունեությամբ:

Մարիամ

Բարև ձեզ: Ձեր գործունեությունը արտոնագրային հարկով է հարկվում: Կարող եք նայել Հարկային օրենսգրքի Հոդված 276

Հոդված 276. Արտոնագրայ ին հարկով հարկման օբյ եկտը
4) վարսավիրական ծառայությունների մատուցման գործունեություն.
4) վարսավիրական ծառայությունների մատուցման գործունեություն է համարվում վարսավիրանոցներում
(գեղեցկության սրահներում) վարսավիրական ծառայությունների մատուցումը: Վարսավիրանոց (գեղեցկության սրահ) է
համարվում վարսավիրական ծառայության, դիմահարդարման, դեմքի մերսման, մատնահարդարման և (կամ) նման այլ
ծառայության աշխատատեղի (աշխատատեղերի) համար առանձնացված մշտական կամ ժամանակավոր շինությունը

Արտոնագրային հարկն նախապես եք վճարում մինչև հաշվետու ժամանակաշրջանը սկսվելը:
Դրույքաչափերը կարող եք նայել Հոդված 277. Արտոնագրայ ին հարկի ամսական դրույ քաչափերը:
Խորհուրդ կտամ ամբողջ արտոնագրային հարկը կարդալ եթե դուք եք զբաղվելու հաշվապահությամբ:)

Արևիկ

Այո, Ա/Ձ գրանցելուց հետո 20 օրվա ընթացքում պետք է հայտարարություն տաք շրջանառության հարկով հարկվելու մասին, էլեկտրոնային taxservice.am համակարգի միջոցով:

Նարինե

Գրանցվելուց 20 օրվա ընթացքում պետք է դիմում ներկայացնեք շրջանառության հարկ վճարողի: