Սահմանված աշխատաժամանակ լոգոպեդի համար

Արփինե.

Բարև ձեզ: Կներեք՝ ինձ հետաքրքրում է, թե որքա՞ն ժամանակ պետք է լինի դպրոցում լոգոպեդը, ի՞նչ աշխատաժամանակ է սահմանված և իրավական հիմքերը։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Լոգոպեդը ունի երկարացված արձակուրդի իրավուն, որի օրերի քանակը կախված է հաստատության բնույթից: 3. Կազմակերպություններում աշխատողների համար, կախված նրանց զբաղեցրած պաշտոնից և (կամ) մասնագիտությունից, աշխատաժամանակի նորմալ տևողությունը չի կարող անցնել`
1) շաբաթական 22 ժամից` դասավանդող հատուկ մանկավարժների (լոգոպեդ, տիֆլոմանկավարժ, սուրդոմանկավարժ, օլիգոֆրենոմանկավարժ) մանկավարժական աշխատանքի համար.
17. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ աշխատող ուսումնական հաստատություններում և հատուկ կամ մասնագիտացված ուսումնական հաստատություններում մանկավարժական աշխատանքի կատարման համար աշխատաժամանակի տևողությունը սահմանվում է`
1) շաբաթական 22 ժամ` դասավանդող լոգոպեդների և դասավանդող դեֆեկտոլոգների, հատուկ մանկավարժական օգնություն ցուցաբերող դասավանդողների.
18. Նախադպրոցական ուսումնական հաստատություններում մանկավարժական աշխատանքի կատարման համար աշխատաժամանակի տևողությունը սահմանվում է`
1) շաբաթական 22 ժամ` հատուկ մանկավարժի (լոգոպեդի, սուրդոմանկավարժի) համար.:
Տեսեք որն է ձեր տարբերակը:

Hayarpi

Իսկ հոգեբանի շաբաթական ժամերը։