Ռուսաստանից և Չինաստանից ներմուծման վերաբերյալ

Սուրեն.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնեք։ Ես բացել եմ Ա/Ձ՝ կահույքի արտադրությամբ զբաղվելու համար և համարվում եմ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, սակայն դեռ գործունեություն չեմ ծավալել, քանի որ անհրաժեշտ է ձեռք բերել հաստոց կաՙմ Չինաստանից, կաՙմ Ռուսաստանից։ Հարցս հետևյալն է. ի՞նչ հարկեր և տուրքեր կան Ռուսաստանի և Չինաստանի դեպքում, և ի՞նչ նրբություններ կան որոնց մասին նախապես պետք է գիտենամ: Օրինակ՝ ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնեմ հարկային մարմիններ և այլն:
Նախապես շնորհակալություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արթուր

Բարև Ձեզ, Սուրեն։ Նրբություն N 1՝ արդյո՞ք ներկայացրել եք միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն։

SUREN

Բարև ձեզ, այո ներկայացրել եմ էլեկտրոնային եղանակով և էլ. ստորագրությամբ 20 օրյա ժամկետի մեջ։

Tigran

Ռուսաստանի դեպքում` այն որպես ԵՏՄ երկիր մաքսատուրք չեք մուծելու, սակայն ԱԱՀ-ն կա, տեղափոխման արժեքը ներառեք ձեռքբերման գնի հետ: Պետք է ներկայացնեք նաև ներմուծման հայտարարագիր: Չինաստանի դեպքում, համարվում է երրորդ երկիր, պետք է վճարեք մաքսատուրք, ԱԱՀ, պետ. տուրք: Ներկայացնելու եք մաքսային հայտարարագիր:

SUREN

Շնորհակալություն պատասխանի համար, և էդ ամեն ինչը պետք է անեմ Ա/Ձ – անունից չէ՞, և պետք է բացեմ իրավաբանական հաշվեհամար իմ Ա/Ձ -ով։ Ու բոլոր վճարումները կատարեմ այդ հաշվեհամարից թե՞ դա կապ չունի։

Tigran

Այդ ամենը պետք է կատարել Ա/Ձ անունից, բանկում կարող է հաշվեհամար բացելու համար կնիք ուզեն, դա արդեն կախված է տվյալ բանկից: բանկի հաշվով նախօրոք նայեք հաշիվ վարելու պայմանները: