Պրակտիկանտների համար հայտի ներկայացում

ՍԵՎԱԿ.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին.

Զբաղվածության ծառայությունը կազմակերպություն է ուղարկել անձանց պրակտիկա անցնելու նպատակով, պրակտիկայի համար ծառայությունը յուրաքանչյուր ամիս գումար է փոխանցել կազմակերպությանը վերջիններիս աշխատավարձ վճարելու համար: Պրակտիկայի ավարտից հետո վերը նշված անձանցից մեկին կազմակերպությունն ընդունել է աշխատանքի: Տվյալ աշխատողի անհատական հաշիվ բացելու մասին հայտը սոց. ապ. կազմակերպությու՞նն է պարտավոր ներկայացնել, թե՞ զբաղվածության ծառայությունը (ի դեպ, խոսքն այն ամիսների մասին է, որոնց ընթացքում աշխատողը պրակտիկա է անցել տվյալ կազմակերպությունում):

Հարկավ շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Shushan

Հարգելի Սևակ, ես նման ծրագրի հետ աշխատել եմ, և երբ պրակտիկանտն անցնում էր պրակտիկա և ստանում աշխատավարձ, պետք է այդ ժամանակ դուք տանեիք, Ձեր կազմակերպությունը պետք է տաներ ընդունման հայտ և, այն աշխատողներին, որոնց չեք ընդունել աշխատանքի, պետք է ազատեիք և սոց. հիմնադրամ տանեք ազատման անհատական հաշվետվություն:

ՍԵՎԱԿ

Շնորհակալություն:

Վիկտորյա

Հարգելի Շուշան, կարո՞ք եք նշել, թե որ օրենքով եք առաջնորդվում: Ես նույնպես նմանատիպ խնդիր ունեմ, կցանկանայի մանրամասն տեղեկանալ:

Shushan

Վիկտորիա, առաջնորդվում եմ կազմակերպության և Զբաղվածության կենտրոնի հետ կնքված պայմանագրով և ծանուցումներով, որտեղ մանրամասն նշված է, և զբաղվածության կենտրոնը փոխհատուցում է նաև գործատուի կողմից տրվող սոցը: