Արփինե.
Բարև ձեզ։ Խնդրում եմ ինձ հուշել՝ եթե Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցվել է Հասարակական կազմակերպություն, որը ֆինանսական շրջանառություն դեռևս չի իրականացրել, արդյոք այդ կազմակերպությունը պե՞տք է հաշվետվություն ներկայացնի Պետական եկամուտների կոմիտեին։ Եթե այո, ապա ի՞նչ պարբերականությամբ։ Շնորհակալ եմ։
Եթե աշխատող ունի գրանցված, ամեն ամիս պետք է հանձնի 189 ձևը զրոյական վիճակում: Եթե չկա գրանցված աշխատող, ուրեմն չի հանձնում: Հաջորդ տարվա մինչև ապրիլի 20-ը պետք է հանձնի շահութահարկի հաշվարկ զրոյական վիճակով: Կամ էլ պետք է տա անորոշ ժամանակով գործունեության դադարեցման դիմում:
Եթե գրանցված աշխատող չունի, ապա պետք է միայն մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ապրիլի 20-ը շահութահարկի զրոյական ուղարկի: Կարող եք ծավալել գործունեություն առանց վարձու աշխատողների, այսինքն՝ միայն անդամներով և հիմնադիրներով: