Պե՞տք է արդյոք ծանուցել աշխատողներին

T.

Եթե ընկերությունն անցնում է վեցօրյա աշխատանքային շաբաթի, պե՞տք է արդյոք ծանուցել աշխատողներին: Եվ եթե այո, ապա ի՞նչ ժամկետներում: Շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Astghik

Աշխատաժամանակի ռեժիմը փոխելիս գործատուն պարտավոր է այդ մասին աշխատողին ծանուցել ոչ ուշ, քան իրավական ակտն ուժի մեջ մտնելուց երկու ամիս առաջ: ՀՀ ԱՕ հոդված`142:

T

Շնորհակալ եմ պատասխանի համար, բայց ԱՕ 105-րդ հոդվածում աշխատանքի ռեժիմի փոփոխումը մտնում է էական պայմանների մեջ, հետևաբար պետք է ծանուցել 115-րդ հոդվածով: Ո՞րն է ավելի ճիշտ, հոդված 115, թե՞ 142: Կանխավ շնորհակալ եմ:

Goga

Սիրելի Աստղիկ, 142 հոդվածում 3-րդ կետում խոսքը գնում է միայն ընկերության աշխատանքի /հերթափոխային/ ժամանակացույցում կատարվող փոփոխության մասին, իսկ տվյալ դեպքում վեցօրյայի անցնելը աշխատանքի ռեժիմի փոփոխություն է և ասեմ ավելին մեր աշխատանքային օրենսգիրքը և ռուսաստանի դաշնությանը որոշ կադրային ծառայություններ մատուցող ընկերություններ խառնում են իրար, չեմ ուզում նշել կոնկրետ անուններ կասեմ միայն, որ ինչքան քիչ առաջնորդվեք նրանցով այնքան հետագայում հեշտ կլինի փոխել ինչոր բա,թե չէ խառնաշփոթ են սարքում գործերում հենց նրանց չափազանցությունը ամեն հարցի մեջ. Պետք է ուղղակի տեսչությանը լսել, չէ որ նրանք են մեզ գալիս ստուգելու չնայած հարցեր կա , որ նրանք էլ թերանում են պատասխանել, բաըց փորձի ընթացքում ճիշտը քաղել լինում է. Այնպես որ լավ կլինի, որ մեր երկրում մասնագետները ճիշտ զարգանան իրենց մասնագիտության մեջ, որը հնարավոր է միայն կարդալով բոլոր այսօր տրվող նյութերը և կադրերի գործը վարելու համար պետք է իրավունքին մոտիկ կանգնած լինել ոչ թե սոցիոլոգ կամ հոգեբան լինել, որոնք ուղղակի թող աշխատող ընդունելով զբաղվեն:

Astghik

Կարծում եմ, որ 142-րդ հոդվածով պետք է այդ հարցը կարգավորվի, որովհետև 115-րդ հոդվածում աշխատանքային պայմանագրի լուծման մասին ծանուցման ժամկետների մասին է խոսքը գնում:

Goga

Դուք փոխում եք աշխատանքի ռեժիմը, այլ ոչ թե աշխատանքի ժամանակացույցը, հետևաբար շատ պարզ այդ հարցը կարգավորվում է 105 հոդվածով, և պահպանեք 115 հոդվածի սահմանած ժամկետները: Ասեմ, որ պատասխանը աշխատանքի տեսչությունից եմ ստացել: