Պարտադի՞ր է արդյոք փոխել ՍՊԸ-ի իրավաբանական հասցեն

Մարի.

Բարև ձեզ:

Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ-ի տնօրենը (միակ մասնակից) փոխել է իր բնակության ու գրանցման հասցեն: Պարտադի՞ր է արդյոք, որ ՍՊԸ-ի իրավաբանական հասցեն փոխվի: Հասցեն փոփոխելու համար ինչպիսի՞ փաստաթղթեր պետք է ներկայացվեն իրավաբանական անձանց պետական ռեգիստրում և ՊԵԿ տարածքային գրասենյակներ:

ՀԳ: e-register.am-ում ամբողջական տեղեկատվություն չկա, միայն նմուշային կիսատ-պռատ ձևեր են:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արմեն

Հարգելի Մարի, փաստաթղթերից տեղյակ չեմ, բայց ասեմ, որ իրավաբանական հասցեն փոխելը այնքանով է կարևոր, որ բոլոր տեսակի նամակները և ծանուցումները գնալու են այդ հասցեով:

Մարի

Հարգելի Արմեն,
շնորհակալություն պատասխանի համար:
Կարծեմ՝ հիմա օնլայն էլ են ուղարկում նման նամակագրությունները, եթե կա համապատասխան էլ. փոստի հասցե:
Հաշվի առնելով այն, որ թվային տարբերակով է գործառույթների գերակշիռ մասը կազմակերպվում, կարևորություն ասելով՝ նկատի ունեմ այլ գործառնությունների և վարչական խախտումների առաջացման հավանականության հանգամանքը:

Մարի

Իմ պատկերացմամբ՝ նման փաստաթղթեր պետք է կազմվեն, որ ներկայացնում եմ ստորև: Եթե տեղյակ եք, խնդրում եմ, օգնեք՝ այսպես ճի՞շտ է դիմել պետ. ռեգիստր:

«_______»
սահմանափակ պատասանատվությամբ ընկերության
միակ մասնակցի որոշում թիվ ___

ք._________ ___.___.______թ.

Ես՝ «» ՍՊ ընկերության միակ մասնակից __________ս, ելնելով ընկերության նոր հասցե տեղափոխվելու, ինչպես նաև դրանով պայմանավորված ընկերության կանոնադրության փոփոխությունը հաստատելու անհրաժեշտությունից, միանձնյա որոշեցի՝
1. Ընկերության նոր գտնվելու վայր (իրավաբանական հասցե) սահմանել ք._____, ________________ հասցեն:
2. Հաստատել ընկերության կանոնադրության փոփոխությունը հավելված 2-ով:
3. Դիմել ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն՝ կատարված փոփոխությունները գրանցելու և իրավաբանական անձի պետական գրանցման N __________ վկայականի նոր ներդիր տրամադրելու խնդրանքով:

«» ՍՊ ընկերության պետական գրանցման համարը՝ ________

____________________

«__________»
ՍՊԸ կանոնադրության հավելված 2

«________»
ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ
միակ մասնակցի հասցեն
ՄԱՍՆԱԿՑԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ ԿԱՄ ԱՆՈՒՆԸ, ԱԶԳԱՆՈՒՆԸ, ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ, ԱՆՁՆԱԳՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ, ՀԱՍՑԵՆ, ԲԱԺՆԵՄԱՍԵՐԻ ՔԱՆԱԿԸ, ԲԱԺՆԵՄԱՍԻ ՉԱՓԸ (%)
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Քաղաքացիությունը՝ ՀԱՅԱՍՏԱՆ
Անուն, Ազգանունը՝ ________
Սոց քարտի համարը՝ ______
Անձնահրի տվյալները՝ _______
Բնակության (գտնվելու վայրը)՝ ____________