Քրիստինե.
Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք հետևյալում`
1. Պարզեցված շահութահարկի հաշվարկը լրացնել հազա՞ր դրամներով
2. Պարզեցված շահույթահարկի հաշվարկի լրացման մեջ աղյուսակ 4-ում “տեսակարար կշիռ (%)” շարքում ի՞նչ է պետք լրացնել
Կանխավ շնորհակալություն:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Քրիստինե.
Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք հետևյալում`
1. Պարզեցված շահութահարկի հաշվարկը լրացնել հազա՞ր դրամներով
2. Պարզեցված շահույթահարկի հաշվարկի լրացման մեջ աղյուսակ 4-ում “տեսակարար կշիռ (%)” շարքում ի՞նչ է պետք լրացնել
Կանխավ շնորհակալություն:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
1. Հաշվարկը լրացվում է դրամներով
2. Աղյուսակում նշվում են հաշվետու տարում ռեզիդենտի ըստ գործունեության տեսակների ստացված եկամուտների տեսակարար կշիռները (տոկոսով) համախառն եկամտի մեջ (ըստ տեսակարար կշիռների նվազման), ընդ որում` «Գործունեության տեսակը (կոդը)» սյունակում գործունեության տեսակները (կոդերը) նշվում են ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2009 թվականի հունիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության դասակարգիչ հաստատելու մասին» N 372-Ն հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության տնտեսական գործունեության տեսակների դասակարգչին համապատասխան (օրինակ` C2591 կոդը /բաժին C, հատված 25, խումբ 25.9, դաս 25.91/ համապատասխանում է «Մետաղական տակառների և համանման այլ տարողությունների արտադրություն» գործունեության տեսակին»), իսկ «Տեսակարար կշիռը (%)» սյունակում համամասնությունները նշվում են տոկոսով համախառն եկամտի նկատմամբ: Աղյուսակ 4-ում նշված տեղեկությունները օգտագործվում են վիճակագրության նպատակով և չեն կարող հիմք հանդիսանալ շահութահարկի հաշվարկման (վերահաշվարկման) համար:
Թամարա ջան, եթե համախառն եկամուտս ամբողջությամբ առաջացել է ուսման վարձերի հիման վրա, ապա տեսակարար կշիռը աղյուսակում գրե՞մ 100:
Կարծում եմ այո:
Անչափ շնորհակալ եմ :