Բարև ձեզ: Եթե աշխատողը գտնվում է պարապուրդում 14 օր, ապա վճարում կատարելիս պե՞տք է արդյոք 14 օրից հանել շաբաթ և կիրակի օրերը և վճարումը կատարել մնացած օրերի համար, թե՞ 14 օրվա համար էլ վճարել:
Եթե հնգօրյա աշխատանքային շաբաթ է եղել, այդ դեպքում 14 օրից պետք է հանվեն շաբաթ և կիրակի օրերը, և վճարումը կատարել մնացած օրերի համար, եթե վեցօրյա, ապա՝ միայն կիրակին: Աշխատողին պարապուրդի յուրաքանչյուր ժամվա համար վճարվում է մինչև պարապուրդը նրա միջին ժամային աշխատավարձի երկու երրորդի չափով, սակայն ոչ պակաս, քան օրենսդրությամբ սահմանված նվազագույն ժամային դրույքաչափը: Ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը 40-ժամյա աշխատանքային շաբաթվա դեպքում 406 դրամ է: