Պանրի արտադրություն կազմակերպելու համար

Արսեն.

Բարև ձեզ: Կխնդրեի պատասխանել հարցիս,. ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր պանրի արտադրամաս հիմնելու և պանիրը խանութներում վաճառելու համար: Կանխավ շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Ոչ միայն փաստաթղթեր են հարկավոր պանրի արտադրամաս հիմնելու և պանիրը խանութներում վաճառելու համար, դա կախված է նրանից, թե ինչ կարգավիճակով եք ցանկանում գրանցվել: Նաև արտադրական պատշաճ պայմաններ ու պանրի գրագետ տեխնոլոգ է ձեզ հարկավոր: Սննդի անվտանգության ծառայությունում գրանցվելը պարտադիր է:

Զոյա

Հարգելի Արսեն, նախ պետք է հաշվառվեք որպես ԱՁ կամ ՍՊԸ, այնուհետև որոշեք թե ինչ հարկատեսակով եք ցանկանում աշխատել, եթե Ա/Ձ` դրամարկղ չեք վարի, իսկ եթե ՍՊԸ այդ դեպքում լավ կլիներ դիմեք հաշվապահի:

Ալլա

Առաջին հերթին կազմակերպության գրանցում, էլեկտրոնային ստորագրության հաստատում, հարկային դաշտի ընտրություն,սննդի տեսչության թույլտվություն, տարածքի ձևակերպում։

Ներսես

Սկզբնական շրջանում կարող եք միկրոյով աշխատել:

Ծովինար

Բարև Ձեզ, իրավաբանական անձի/ֆիրմայի գրանցման մասով մյուսները գրել են, ես ասեմ արտադրական փաստաթղթերի մասով, անհրաժեշտ է մշակել տեխնոլոգիական հրահանգ/ներ (արտադրական գործընթացների նկարագրություն), ընտրել թե որ նորմատիվային փաստաթղթին համապատասխան եք արտադրելու (օրինակ ԳՕՍՏ), կամ մշակեք ձեր ընկերության ստանդարտը, մշակել պանրի/ների պիտակները, պատրաստի արտադրանքի նմուշ ներկայացնեք հավատարմագրված լաբորատորա, դիմեք սերտիֆիկացման մարմնին հայտարարագիր (EAC) ստանալու համար, որից հետո կարող եք հանգիստ շուկայահանել պանիրը ու վաճառել: