Անահիտ․
Բարև Ձեզ։ Խնդրում եմ, շա՜տ եմ խնդրում ինձ հստակ կպատասխանե՞ք՝ 24 ժամյա հատուկ կատեգորիայի ցանկում ներառված պահակի աշխատավարձը որքա՞ն կկազմի մայիս ամսվա համար, եթե աշխատանքային պայմանագրով կնքվել է 88 312 դրույքաչափ (սոց․ վճար կատարող չէ) և ծառայում է ամեն 3-րդ օրը։
Գրածից պարզ չէ հաշվարկի մեջ ժամավճար ե՞ք կիրառել, իսկ գիշերայինի հավելումը հաշվի առել ե՞ք։
Հարգելի Տիգրան, աշխատանքային պայմանագիրը կնքվել է հստակ վերոնշված ամսական դրույքաչափով, որքա՞ն կկազմի մեկ ժամի արժեքը, որ կարողանամ գիշերային ժամ հաշվել։ Մայիս ամսվա ընթացքում ծառայել է 264 ժամ, որից 88 ժամ գիշերային: Հաշվարկի օրինակ կխնդրեի Ձեզանից:
88312/264ժամ կլինի 257,60 դրամ, սակայն 88 ժամը գիշերայինի հաշվով հաշվեք հավելումով՝ 257,60*1,30 կլինի 334,90: 257,60*176+88*334,90 կլինի 45337,6+29466,7=74804,30: Այսինքն՝ եթե ուզում եք, որ գոնե ամսվա հաշվով 88312-ից պակաս չստանա, ապա բարձրացրեք որոշ չափով դրույքաչափը, քանի որ դա պահումներով գումար է ու պահումները որ հանեք կմնա 57596, որը 68000-ից պակաս է ստացվում ու դրոշմանիշային էլ պետք է իրենից չպահեք այս դեպքում:
Նկատի առեք, որ գիշերային ժամանակ է համարվում ժամը 22-ից մինչև 6-ը: Իսկ գիշերային աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար, ժամային դրույքաչափից բացի, վճարվում է հավելում ոչ պակաս, քան ժամային դրույքաչափի 30 տոկոսի չափով:
Հոգաչափ շնորհակալ եմ, այսինքն՝ այս հերթափոխի դեպքում ըստ հաստատված գրաֆիկի արտաժամ չի՞ առաջանում։
Հերթափոխով աշխատանքի դեպքում ըստ հաստատված գրաֆիկի, արտաժամյա աշխատանք չի կարող առաջանալ։
Մեկ հավելում Տիգրանի մեկնաբանությանը. չմոռանաք նաև, որ մայիս ամիսը ունի երեք տոնական օր, եթե հերթապահության օրը համընկնում է տոնական օրվան, ապա տվյալ օրվա համար պետք է վճարել ժամային դրույքաչափի կրկնակի չափով (257.6*2=515.2 դրամ): Ուշադիր կլինեք նաև, որ գիշերվա 12-ին (24.00) օրը փոխվում է։