Արամ.
Հարգելի հաշվապահներ, աշխատողը կազմակերպությունում աշխատել է ընդամենը մեկ ամիս: Արդյո՞ք նրա աշխատանքից ազատվելուց պետք է հաշվարկեմ ու վճարեմ մեկ ամսվա համար հասանելիք արձակուրդային օրերի համար (որը մեր կազմակերպությունում կազմում է 2 օր): Շտապ է: Շատ շնորհակալ եմ:
Հարգելի Արամ, ինչքանով ես տեղյակ եմ, սահմանափակում չկա, թե ինչքան է աշխատել աշխատողը, և իմ կարծիքով պետք է վճարեք:
Ոչինչ էլ չի հասնում, պետք է ամենաքիչը 6 ամիս աշխատած լիներ:
ՀՀ ԱՕ Հոդված 164. Ամենամյա արձակուրդ տրամադրելու կարգը
1. Յուրաքանչյուր աշխատանքային տարվա համար ամենամյա արձակուրդը տրամադրվում է տվյալ տարում:
2. Աշխատանքի առաջին տարվա համար ամենամյա արձակուրդը, որպես կանոն, տրամադրվում է տվյալ կազմակերպությունում անընդհատ աշխատանքի վեց ամիսը լրանալուց հետո:
Հարգելի Tag, այստեղ, ինչպես ես հասկացա, խոսքը չի գնում արձակուրդի մասին, այլ չօգտագործած արձակուրդի, ավելի կոնկրետ` վերջնահաշվարկի, եթե այո, համամիտ եք ինձ հետ, ապա պետք է վճարել նրան այդ մեկ ամսվա համար:
Հարգելի Tag առաջին ամենամյա արձակուրդը տրամադրվում է վեց ամիս աշխատելուց հետո միայն բայց նաև այդ վեց ամիսների համար ևս, այնպես որ մեկ ամիս աշխատած աշխատողին պետք է վճարվի այդ մեկ ամսվա համար հասանելիք արձակուրդային օրերի համար:
Արձակուրդ տրամադրելը կատարվում է վեց ամիս հետո, բայց մեկ ամիս աշխատելուց հետո փաստացի առաջանում են չօգտագործված արձակուրդի օրեր, որոնց համար պետք է վճարել:
Կոլեգաներ ջան, շնորհակալություն: Շնորհակալ եմ նաև կայքի կազմակերպիչներից` մեզ նման հնարավորություն ընձեռնելու համար: