Էմմա․
Բարև ձեզ։ Հարցս վերաբերվում է ՀՀ ԱՕ 176-րդ հոդվածին: Կարո՞ղ եմ աշխատողին տրամադրել չվճարվող արձակուրդ՝ առանց 176-րդ հոդվածի 1-ին մասում նշված հիմքերի: Կանխավ շնորհակալություն:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Էմմա․
Բարև ձեզ։ Հարցս վերաբերվում է ՀՀ ԱՕ 176-րդ հոդվածին: Կարո՞ղ եմ աշխատողին տրամադրել չվճարվող արձակուրդ՝ առանց 176-րդ հոդվածի 1-ին մասում նշված հիմքերի: Կանխավ շնորհակալություն:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
ոչ չեք կարող ,պետք է նշվի ինչ հանգամանքի հաշվով է տրվում ու ժամկետով,
Իսկ եթե առաջնորդվել ՀՀ ԱՕ 176 հոդվածի 3-րդ մասով:
Ուղղակի աշխատողի դիմումի հիման վրա, տալ հրաման և ձևակերպել չվճարվող արձակուրդ՝ 30 օրով: Կանխավ շնորհակալություն:
ոչ եթե պետք է տրամադրվի չվճարվող արձակուրդ 176 հոդվածի համաձայն,ապա պետք է լինի 1 կամ 2-րդ մասերով նախատեսված հանգամանքներով, իսկ 3-րդ մասը դա վերաբերում է չվճարվող արձակուրդի առավելագույն ժամկետին,
Լավ, իսկ եթե աշխատողը ցանկանում է մեկնել արտերկիր, հերթական արձակուրդն էլ արդեն օգտագործել է, էտ դեպքում ի՞նչ անել։ Եթե չվճարվող արձակորդ էլ չի կարելի տրամադրել:
տրամադրեք չվճարվող արձակուրդ 176 հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանգամանքներով, հետո եթե չգա կազատեք 113-ի հիմքերով
9) անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում աշխատողի` աշխատանքի չներկայանալու դեպքում.
կամ նախօրոք ազատման դիմումը վերցրեք, եթե հետ չի գալու,
Ուղղակի մեզ մոտ միայն աշխատանքային պայմանագրեր են:
Չվճարվող արձակուրդ հասնում է ՀՀ ԱՕ 176 հոդվածի 3-րդ մասով
Շատ շնորհակալ եմ:
Հոդված 176.
Չվճարվող արձակուրդը
3. Կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով կամ կողմերի համաձայնությամբ նախատեսված դեպքերում աշխատողին կարող է տրամադրվել չվճարվող արձակուրդ` մեկ աշխատանքային տարվա ընթացքում ոչ ավելի, քան 60 օր տևողությամբ: Հանրային պաշտոն զբաղեցնողներին և հանրային ծառայողներին կարող է մեկ աշխատանքային տարվա ընթացքում տրամադրվել չվճարվող արձակուրդ ոչ ավելի, քան երեսուն օր, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
Բարև Ձեզ, Էմմա: Այո, կարող եք: Կողմերի համաձայնությամբ նախատեսված դեպքերում աշխատողին կարող է տրամադրվել չվճարվող արձակուրդ՝ մեկ աշխատանքային տարվա ընթացքում ոչ ավելի, քան 60 օր տևողությամբ՝ համաձայն ՀՀ ԱՕ 176-րդ հոդվածի 3-րդ մասի: