Հերմինե.
Բարև ձեզ: Մի հարց ԱՁ կազմակերպության աշխատակիցների վերաբերյալ. եթե աշխատողների չվճարվող արձակուրդներն ավարտվել են, և նրանք էլ չունեն օգտվելու այդ հնարավորությունից այս տարի, ինչպե՞ս վարվել, եթե գործատուն չի ցանկանում ազատել կամ դադարեցնել գործունեությունը, չի կարողանում վճարել, մինչև կվերսկսի աշխատանքը, արդյո՞ք բացակա դնելով խախտում չեմ անում:
Մեկ տարվա ընթացքում 120 բացակայից ավել չեք կարող դնել, էստեղ ըստ իս պետք է ազատել հետո նորից ընդունել:
Որ խնդրեմ, կարո՞ղ եք ասել՝ 120 բացական ո՞ր հոդվածով է կարգավորվում։
Դուք պետք է անորոշ ժամկետով դադարեցնեք գործունեությունը, ազատեք աշխատանքից։ Վերսկսելուց հետո նորից ընդունեք։
Մասնավոր հատվածում հասնում է 60 օր չվճարվող արձակուրդ, Դուք այդքանն էլ օգտագործել եք: Եթե լրիվ օգտագործել եք, ապա ազատեք, նորից կընդունեք, հասկանում եմ՝ մասնագետ չկորցնելու խնդիր կա:
Տարվա ընթացքում անընդմեջ 120 օր է, ընդհատումներով՝ 140 օր, եթե սպառվել են, ցավոք, պիտի ազատեք աշխատանքից, այլ տարբերակ չեմ տեսնում:
Դուք բոլորդ ասում եք, որ պետք է ազատի, բայց Հերմինեն նշում է, որ գործատուն չի կարող ազատել, քանի որ չի կարող վճարել, ազատելուց պետք է կատարել վերջնահաշվարկ, որը պետք է վճարվի ազատման օրը։