Չվճարվող արձակուրդի տրամադրում

Ֆլորա.

Հարգելի հաշվապահներ, աշխատողն ընդունվել է մեզ մոտ համատեղության կարգով, հիմա չվճարվող արձակուրդ է ուզում, կարո՞ղ ենք տալ, թե՞ պետք է միաժամանակ հիմնական աշխատատեղից էլ վերցնի:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
EvA

Հարգելի Ֆլորա,
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Հոդված 176. Չվճարվող արձակուրդ
1. Աշխատողի պահանջով չվճարվող արձակուրդ տրամադրվում է.
1) հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվող, ինչպես նաև մինչև 1 տարեկան երեխային խնամելու համար արձակուրդում գտնվող կնոջ ամուսնուն: Այդ արձակուրդի ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել 2 ամիսը
2) հաշմանդամ աշխատողին կամ ընտանիքի հիվանդ անդամին խնամող աշխատողին` բժշկական եզրակացությամբ սահմանված ժամկետներում, սակայն ոչ ավելի քան 30 օր տարվա ընթացքում
3) ամուսնության համար` երեք աշխատանքային օր
4) ընտանիքի մահացած անդամի թաղման դեպքում` ոչ պակաս 3 օրից
2. Կոլեկտիվ պայմանագրով կարող են սահմանվել չվճարվող արձակուրդի այլ պատճառներ:
Իսկ ինչ վերաբերվում է հիմնական աշխատավայրից միաժամանա՞կ վերցնի, թե`ոչ, կարծում եմ..
Հոդված 99 Համատեղությամբ աշխատանք
3. Տարբեր գործատուների մոտ համատեղությամբ աշխատողների ամենամյա ՎՃԱՐՈՎԻ արձակուրդը տրամադրվում է հիմնական աշխատավայրում տրամադրվող ամենամյա արձակուրդի հետ միաժամանակ:
Այստեղ չվճարվող արձակուրդի մասին ասված չէ:
Լավ կլիներ մյուս հաշվապահները ևս հարցի այս 2-րդ մասի վերաբերյալ հայտնեին իրենց կարծիքը: Ինձ ևս հետաքրքիր է:

Ժակլին

Չվճարվող արձակուրդի դեպքում եկամտահարկ տրամադրվուՙ՚մ է, թե՞ ոչ:

Նաիրա

Բարև ձեզ: Չվճարվող արձակուրդը տարվա մեջ տրամադրվում է 60 օր: Հնարավո՞ր է այդ 60 օրը տրամադրել միանվագ: