Չնվազեցվող վարկեր և փոխառություններ

Արթուր․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կբացատրեք խնդրում եմ ՀՕ հոդված 114-ի 1-ին մասի 3-րդ կետի կիրառությունը, բանկ և վարկային կազմակերպություն չհամարվող շահութահարկ վճարողների ստացած վարկերի և (կամ) փոխառությունների գծով հաշվարկվող տոկոսների գումարները, եթե անտոկոս փոխառություններ են տրամադրվել այլ հարկ վճարողների։ Այսինքն՝ ի՞նչ է նշանակում։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

չեն նվազեցվում ստացած վարկերի և (կամ) փոխառությունների գծով հաշվարկվող տոկոսների գումարները, եթե դրանք որպես անտոկոս փոխառություններ տրամադրվել են այլ հարկ վճարողների, այսինքն որ տոկոսի բետը չմնա կազմակերպության վրա, իսկ մյուս կողմից այն տրամադրվի անտոկոս,ասենք հիմնադիրներին,

Արթուր

Վարկերը մինչև փոխառություն տալն ենք վերցրել։ Փոխառություն տրվել է հիմնադրին հետո շահաբաժնի հետ փոխմարելու նպատակով։ Այդ դեպքում կարո՞ղ ենք նվազեցնել։