Չմարված վարկ ԱՁ անունով

Սոֆա․

Բարև Ձեզ։ Մի հարց, Ա/Ձ ի անունով, եթե չմարված վարկեր կան, ինչ որ խնդիր առաջանու՞մ է դրանից ԱՁ ի համար, եթե այո, կխնդրեի նշեիք դրանք, շնորհակալ եմ նախապես:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արթուր

Հարգելի Սոֆա, նման դեպքերում ԱՁ-ն պատասխանատու է իր գույքով։

sofa

Շնորհակալ եմ, բայց կոնկրետ կասեիք հարկային գծով խնդիր կառաջանա՞, եթե վարկերը ԱՁն չի մարել։

Tigran

Անհատ ձեռնարկատերն իր պարտավորությունների համար պատասխանատու է իրեն պատկանող գույքով, բացառությամբ այն գույքի, որի վրա օրենքին համապատասխան բռնագանձում չի տարածվում:
Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը կրում է պատասխանատվություն իր` որպես անհատ ձեռնարկատեր ստանձնած պարտավորությունների կատարման համար:
Հետևաբար վարկերը չմարելու հետ կապված ընթացակարգերը կիրառվում են նաև որպես ԱՁ լինելու դեպքում:

sofa

Շնորհակալ եմ, բայց կոնկրետ կասեիք հարկային գծով խնդիր կառաջանա՞, եթե վարկերը ԱՁն չի մարել։

Tigran

Անուղղակիորեն կառաջանան,եթե վարկերը չեն մարվել,ապա հնարավոր է որոշ ժամանակ հետո այդ վարկ տված կազմակերպությունը կարող է սնանկ ճանաչելու հայց ներկայացնել դատարան, այդ դեպքում հարկայինն էլ կարող է որպես պարտատեր հանդես գա եթե պարտքեր լինեն իրենց հաշվով:

Nerses

ԱՁ-ն կրում է պատասխանատվություն իր անձնական գույքով։

sofa

Շնորհակալ եմ, բայց կոնկրետ կասեիք հարկային գծով խնդիր կառաջանա՞, եթե վարկերը ԱՁն չի մարել։

karine

Եթե պետբյուջեի հանդեպ պարտավորություններ չունեք, կարծում եմ այդ իմաստով խնդիրներ չեք ունենա, բայց դա չի նշանակում, որ բանկի կողմից խնդիրներ չեք ունենա։