Չհաստատված էլեկտրոնային հաշիվներ

Էլեն.

Բարև բոլորին: Ա/Ձ-ն աշխատում է ԱԱՀ-ով, հոկտեմբեր ամսվա ստացված հաշիվները ստորագրված չեն եղել, բայց ներառվել են հաշվետվության մեջ: Խնդրում եմ, կասե՞ք` ի՞նչ հարկային պատասխանատվության է ենթարկվելու: Նախապես շնորհակալ եմ պատասխանելու համար:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Ստորագրեք ու հոկտեմբերի ճշտված հաշվարկ ներկայացրեք, նոյեմբերն էլ դրանից ելնելով ճիշտ ձևավորեք:

Մելինե

Հարգելի Տիգրան, իսկ եթե մենք ենք դուրս գրել հարկաային հաշիվ, որի դիմաց վճարումը կատարված է, բայց չի ստորագրված դիմացի կողմից, ես դա իրավունք ունե՞մ ներառելու տվյալ ամսվա ԱԱՀ-ով հարկվող բազայի մեջ։ Իրավիճակը էսպիսին է, պարզվել է անցել ենք ընդհանուր հարկման դաշտ հոկտեմբերին, ըստ այդմ չեղյալ եմ արել հաշիվ վավերագրերը և դուրս գրել հարկային հաշիվներ, որոնք մինչև այժմ ստորագրված չեն, հոկտեմբերի ԱԱՀ հաշվարկում պետք է ներառվեն, թե՞ ոչ: Շնորհակալություն

Ներսես

Նախ պետք է ճշտված հաշվետվություն ներկայացնեք, ճշտված հաշվետվության 20-րդ տողի Բ վանդակում գրում եք այն գումարը որը պետք է չհաշվանցեք: Հետո որ ամսում ստորագրել եք տվյալ ամսի ԱԱՀ-ի հաշվետվությունում 20-րդ տողի Ա վանդակում գրում ենք նույն գումարը:
Տույժը ամեն օրվա համար վճարման ենթակա գումարի 0.04 %-ի չափով: