Մարիամ․
Բարև ձեզ: Ես դպրոցի հաշվապահ եմ: Փոխարինող ուսուցիչն աշխատանքի է ընդունվել 2022թ. ապրիլի 4-ին, և 04.07.22թ-22.08.22թ. ժամանակահատվածում 35օր ով արձակուրդ է գնացել, որի համար կատարվել է համապատասխան արձակուրդայինի հաշվարկ։ 2023թ. հունվարի 9-ից, համաձայն իր դիմումի ազատվել է աշխատանքից, այլ աշխատանքի տեղափոխվելու պատճառով:
Այսինքն` ընդհանուր շամանակահատվածով աշխատել է 9 ամիս` սեպտեմբերից հետո բարձր աշխատավարձով։ Քանի որ նա արդեն օգտվել է ուսուցչի համար տրվող 35 օրյա արձակուրդից, ես կատարել եմ վերահաշվարկ` 7 ամսվա, լրիվ ամիսներ, աշխատավարձի գումարը բաժանելով 7-ի և 21-ի վրա, ստացել եմ միջին օրական աշխատավարձի թիվը, այնուհետև 35-ը բաժանել եմ 12 ամիսների թվի վրա և բազմապատկեի 2.92-ով, ստացել 26 օր վերջնահաշվարկի համար: Միջին օրականը բազմապատկել եմ վերջնահաշվարկի համար հիմք հանդիսացող 26 ով և ստացել իրեն հասանելիք վերշնահաշվարկի գումարը։ Հուլիս -օգոստոս ամիսների համար ստացած գումարը ընդամենը 1 000 դրամի տարբերություն է տալիս։
Ինձ ասում են, որ պետք է սեպտեմբերից հետո աշխատած ժամանակահատվածի համար կատարեմ վերջնահաշվարկ: Խնդրում եմ օգնեք ինձ, որովհետև այս ոլորտում ես նոր նոր աշխատող եմ, և որևէ ուրիշ հիմք չգիտեմ` նման հաշվարկ կատարելու և վճարելու համար: Կանխավ շնորհակալ եմ։
Դուք վերջնահաշվարկ պիտի չվճարեք:Մի բան էլ դուք 9 ամիս աշխատանքի դիմաց վճարել եք մեկ տարվա արձակուրդի գումար/վերջնահաշվարկը՝ չօգտված արձակուրդի հաշվարկված գումարն է/:
վերահաշվարկ կատարեք,քանի որ վճարել եք 1 տարվա կամ 35 օրվա հասանելիք գումար, 35/12*9 կամ 26 օրվանը վճարել եք,իսկ 9 օրվանը հետ պետք է պահանջեք կամ պահեք վերջնահաշվարկի գումարից, այսինքն տվել եք արձակուրդայինի գծով կանխավճար,
ԱՕ հ.213
, 1. Աշխատավարձից պահումները կարող են կատարվել օրենքով սահմանված կարգով և դեպքերում:
2. Գործատուին ունեցած աշխատողի պարտքերը մարելու համար աշխատավարձից պահվում կամ գանձվում են`
1) աշխատավարձի հաշվին աշխատողին տրված կանխավճարը.
Բարև Ձեզ, Մարիամ: 9 ամսվա ընթացքում աշխատողը կուտակել է 26 օր արձակուրդ: Դուք արդեն հաշվարկել և վճարել եք 35 օրվա արձակուրդային գումար: Անհրաժեշտ է կատարել վերահաշվարկ, և ավել վճարված գումարը պետք է վերադարձվի աշխատողի կողմից:
Շատ շնորհակալություն