Ժասմենա.
Բարև ձեզ։ Եթե տեղյակ եք՝ ԿԳՄՍ նախարարի 13.10.2020թ. N 38-Ն հրամանի համաձայն, դպրոցները կարող են ծնողների վճարի հիման վրա ձևավորել երկարօրյա խմբեր։ Կարգի 21-րդ կետի համաձայն, այդ խմբերում աշխատող մանկավարժի վճարի չափը ձևավորվում է սովորողների հետ աշխատակարգով սահմանված փաստացի աշխատաժամանակից։ Խնդրում եմ կոնկրետ օրինակով կարո՞ղ եք բացատրել, թե ինչպե՞ս հաշվարկենք մանկավարժի վճարի չափը՝ համաձայն օրենսդրության ո՞ր կետերի։
Կամ պետք է վարձատրեք ըստ ժամավճարի՝ օրենքով սահմանված չափերով, կամ որպես լրավճար վճարեք։
Շնորհակալություն։ Խնդրում եմ, կարո՞ղ եք հղումները նշել, օրենքով սահմանված չափերին ծանոթանալու համար։
Օրենքով սահմանված ժամավճարի չափերը նայեք նվազագույն աշխատավարձի օրենքում։