Վահան․
Բարև ձեզ, ցանկանում եմ ուսումնական կենտրոն բացել, ընդունելությունը սկսած տասներորդ դասարանից մինչև տասներկուերորդ ավարտական դասարանների համար հատուկ ուղղվածության, ինչպես նաև նույն շենքում գործելու է նույն ուղղվածության ինստիտուտ։ Ցանկանում եմ տեղեկատվություն ստանալ ուսումնական հաստատություն բացելու ընթացակարգի մասին։ Նախապես շնորհակալություն։
Սկզբում պետական գրանցում, հետո լիցենզիայի ստացում: Լիցենզավորման ենթակա գործունեություն է ձեր նշածը, ԿԳՄՍ-ն է լիցենզիա տալիս: Կա վայրի ու հաշվետվության պահանջ:
Ուսումնական հաստատությունը պետք է ունենա իրավաբանական անձի կարգավիճակ:
Այդ բոլորից հետո նոր հարկային ներկայացնում եք շրջանառության հարկ վճարվող համարվելու մասին հայտարարություն 20 օրվա ընթացքում։