Սեդա.
Բարև ձեզ: Կարո՞ղ եք ասել՝ եթե աշխատողի աշխատանքը համարվում է համատեղությամբ, օրական 2 ժամ, աշխատավարձը կարո՞ղ է 68 000 դրամից ցածր լինել:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Սեդա.
Բարև ձեզ: Կարո՞ղ եք ասել՝ եթե աշխատողի աշխատանքը համարվում է համատեղությամբ, օրական 2 ժամ, աշխատավարձը կարո՞ղ է 68 000 դրամից ցածր լինել:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Նվազագույն ամսական աշխատավարձը սահմանել 68000 դրամ:
Գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը սահմանել`
1) աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում (40-ժամյա աշխատանքային շաբաթ)` 406 դրամ.
2) աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (36-ժամյա աշխատանքային շաբաթ)` 454 դրամ.
3) աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (24-ժամյա աշխատանքային շաբաթ)` 680 դրամ:
Այսինքն՝ ձեր դեպքում , օրական 2 ժամ աշխատելու դիմաց աշխատավարձը կարող է լինել 68000 դրամից ցածր։
Իհարկե, հաշվարկում եք ոչ լրիվ աշխատաժամանակի համար սահմանված նվազագույն դրույքաչափով:
Այո, իհարկե հնարավոր է, քանի որ 68 000 դրամը դա սահմանված նվազագույն աշխատավարձի չափն է նորմալ աշխատանքային տևողության դեպքում:
Այո կարող է համատեղությամբ աշխատանքը վարձատրվել 68 000 դրամից ցածր, այդ դեպքում պետք է կիրառվի ժամավճարով վարձատրության կարգը, որի չափը չի կարող պակաս լինել օրենքով սահմանված նվազագույն չափից, որը չի ներառում հարկերը և այլ պարտադիր վճարները:
Իսկ եթե դրույքով աշխատող եք, և դրույքի արժեքը կազմում է 68 000 դրամ, իսկ Դուք, օրինակի համար, աշխատում եք համատեղությամբ 05 դրույք, ապա կվարձատրվեք 34 000 դրամ: