Alik.
Կարո՞ղ եք պատասխանել` ինչպե՞ս է հարկվում իրեն սեփականությամբ պատկանող կոմերցիոն տարածքի սեփականատերը, եթե նա այդ տարածքը երկու մասով վարձակալության է տալիս երկու առանձին անհատ ձեռներեցների, այսինքն ամեն մեկի հետ պայմանագիր է կնքում տարածքի մի մասի մասով: Օրինակ, եթե ամեն մեկի համար վարձը կազմում է 500 դոլար, երկուսը միասին 1 000 դոլար, որքա՞ն է կազմում պետությանը վճարվելիք հարկի չափը:
Հարգելի Ալիկ, ամեն ինչ կախված է նրանից, թե տարածքի սեփականատերը ով է` ֆիզիկական անձ, թե իրավաբանական անձ: Եթե ֆիզ. անձ է, ուրեմն հաշվարկվելու է եկամտային հարկ 10 տոկոսի չափով, հաշվարկը կատարվելու է ԱՁ-ների կողմից` որպես հարկային գործակալ: Եթե իրավաբանական անձ է, ապա կախված նրանից, թե որ հարկային դաշտում է աշխատում` կամ շրջանառության հարկ 10 %, կամ շահութահարկ և ԱԱՀ: