Որքա՞ն կկազմի մեքենայի գույքահարկը

Կարեն.

Ունեմ 1998 թվականի արտադրության ԳԱԶ 3110 մակնիշի ավտոմեքենա, շարժիչի հզորությունը 150 ձիաուժ: Մեքենան չի շահագործվել 2007 թ-ից, որի պատճառով նույն թվականից չի վճարվել գույքահարկ: 2010 թ. դեկտեմբերից մեքենայի շահագործումը ժամանակավորապես դադարեցնելու նպատակով պետհամարանիշերը հանձնել եմ համապատասխան մարմիններին: Ներկա պահին ուզում եմ վաճառել նշված մեքենան: Խնդրում եմ Ձեզ օգնել, թե որքան գումար պետք է վճարեմ որպես գույքահարկ, և ի՞նչ կարգով պետք է հաշվարկվի (գույքահարկ և տուգանք): Կանխավ շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Իրինա

Գույքահարկի մասին ՀՀ Օրենքի 7 հոդվածի համաձայն ավտոմոբիլային տրանսպորտի համար գույքահարկը հաշվարկվում է հետևյալ տարեկան դրույքաչափերով՝մինչև 10 նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների համար, եթե հարկման բազան՝ 121-ից մինչև 250 ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի դիմաց՝ 300 դրամ: 3 տարուց ավելի վաղեմության ժամկետ ունեցող ավտոմոբիլային տրանսպորտային միջոցների համար գույքահարկի գումարը երրորդ տարվան հաջորդող յուրաքանչյուր տարվա համար պակասեցվում է հարկի գումարի 10 տոկոսի չափով, բայց ոչ ավելի,քան հարկի գումարի 50 տոկոսը: Ընդ որում,վաղեմության ժամկետը որոշելու համար հիմք է ընդունվում ավտոմոբլային տրանսպորտային միջոցի թողարկման տարեթիվը: Ավելի իմանալու համար գնացեք ձեր տարածքային հաշվառման մարմին, որտեղ հաշվառված է մեքենան: