Արմիդա․
Բարև ձեզ։ Ինչքա՞ն կկազմի մայրության նպաստը, եթե աշխատողը աշխատել է 10 ամիս, որից 5 ամիսը ստացել է 45 000դրամ կեղտոտ աշխատավարձ, 5-ը՝ 100 000դրամ կեղտոտ աշխատավարձ։ ՍՊԸ-ն, որտեղ աշխատել է միկրոյի հարկման դաշտում է աշխատում։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Արմիդա․
Բարև ձեզ։ Ինչքա՞ն կկազմի մայրության նպաստը, եթե աշխատողը աշխատել է 10 ամիս, որից 5 ամիսը ստացել է 45 000դրամ կեղտոտ աշխատավարձ, 5-ը՝ 100 000դրամ կեղտոտ աշխատավարձ։ ՍՊԸ-ն, որտեղ աշխատել է միկրոյի հարկման դաշտում է աշխատում։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Քանի որ աշխատում է միկրոյի հարկման դաշտում, ապա որպես միջին վերցվում է 43038 դրամ։ Մայրության նպաստը կկազմի 198201-5000 դրամ:
Միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս վարձու աշխատողի՝ միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված լինելու ժամանակահատվածի յուրաքանչյուր ամսվա համար որպես տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված (վճարման ենթակա) եկամուտ ընդունվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսը:
Որպես միջին ամսական աշխատավարձ պետք է վերցնել նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսը՝ 43 038 դրամը։ Այսպես՝ 43038/30,4*140=198201, հանած 5 000 դրամ եկամտային հարկը, վճարման ենթակա մայրության նպաստը կկազմի 193 201 դրամ։
Իսկ թերթիկի վրա միջին ամսական աշխատավարձը հաշվարկելու համար հիմք հանդիսացող եկամտի չափը մաքու՞ր աշխատավարձն ենք նշում, թե՞ կեղտոտը։
Անաշխատունակության թերթիկում կեղտոտ գումարներն եք նշում։