Անի Զոհրաբյան.
Հարգելի հաշվապահներ, իմ անաշխատունակության թերթիկի համաձայն՝ 03.10.2011թ.-27.10.2011թ. ժամանակահատվածում բուժվել եմ հիվանդանոցում: Վերջին 12 ամիսների հաշվարկով միջին ամսական աշխատավարձս կազմում է 50 000 դրամ: Որքա՞ն կկազմի իմ հիվանդության նպաստը: Աշխատում եմ հնգօրյա գրաֆիկով: Նախապես շնորհակալ եմ:
Հնգորյա աշխատանքային շաբաթվա դեպքում միջին ամսական աշխատավարձը բաժանվում է 21-ի և բազմապատկվում է անաշխատունակության ժամանակահատվածի 2-րդ աշխատանքային օրվանից սկսած աշխատանքային օրերի թվով՝
50.000:21=2380
18*2380=42.840
Զուտ նպաստի գումարից (առանց աշխատած օրերի գումարի) մաքուր ստանալիս կկազմի 41821 դրամ: