Որքա՞ն կկազմի կեղտոտ աշխատավարձը

Բարև Ձեզ: Աշխատակիցն ընդունվել է աշխատանքի 01.02.2021-ին և ազատվել է 23.02.2021-ին: Կեղտոտ աշխատավարձը 96 000 դրամ է: Աշխատում է 6օրյա գրաֆիկով: Ասացեք խնդրում եմ՝ ինչքա՞ն կլինի կեղտոտ աշխատավարձը աշխատած օրերի համար, և արդյո՞ք վերջնահաշվարկի արդյունքում արձակուրդային պետք է վճարել:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մանյա

96 000/24(ամսվա օրերի քանակը) * 20 (աշխատած օրերի քանակ) ստացվում է 80 000: 80 000-ից էլ պահում եք հարկերը:
Մեկ ամսվա համար (6 օրյա շաբաթվա դեպքում) 2 օր է արձակուրդը:

Անահիտ

Եթե 22-ը ներառյալ աշխատել է 19 աշխ.օր՝ 96 000 : 24*19 = 76 000 դրամ:
Վերջնահաշվարկի հատուցման օրերի քանակը կլինի՝ 1.58 օր:
76 000 : 19*1.58= 6 320 դրամ:
76 000 + 6 320 = 83 230 դրամից կատարեք պահումները և վճարեք։

Tigran

96000/23*19օր կլինի 76 000, որից պետք է կատարվեն պահումներ: Արդյունքում արձակուրդային չկա վճարելու, 6 ամիս չի կազմում ժամանակահատվածը:

Լիլիթ

Անգամ եթե 1 օր էլ աշխատել է, վերջնահաշվարկ է հասնում։

Մարիաննա

Բարև Ձեզ։ Վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 1 ամսում կուտակվում է 2 օր արձակուրդ, տվյալ դեպքում կուտակված արձակուրդի օրեր չկան, քանի որ աշխատակիցը չի աշխատել 1 ամիս։ Վճարեք միայն աշխատած օրերի համար՝ 96000/24*19=76000 (կեղտոտ աշխատավարձ)։