Նարինե.
Խնդրում եմ օգնեք. 01.03.2011թ վճարել եմ ֆիզ. արձակուրդ, սխալմամբ եկամտահարկ չեմ պահել, կարո՞ղ եմ պահել հերթական արձակուրդից, եթե այո, ապա խնդրում եմ հաշվեք: Վճարել եմ 359.000 դրամ: Որքա՞ն կկազմի եկամտահարկը:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Նարինե.
Խնդրում եմ օգնեք. 01.03.2011թ վճարել եմ ֆիզ. արձակուրդ, սխալմամբ եկամտահարկ չեմ պահել, կարո՞ղ եմ պահել հերթական արձակուրդից, եթե այո, ապա խնդրում եմ հաշվեք: Վճարել եմ 359.000 դրամ: Որքա՞ն կկազմի եկամտահարկը:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Հարգելի Նարինե, 359 000 դրամի եկամտահարկը կկազմի 55 146 դրամ:
Ֆիզ. արձակուրդից եկամտահարկ չի պահվում:
Հարգելի Hayk, խնդրում եմ մարդկանց մի ապակողմնորոշի, սխալ ինֆորմացիա մի տուր: Ֆիզ արձակուրդից եկամտահարկ պահվում է: Նայեք N 66-Ն հրամանը, որն ուժի մեջ է 11.04.2011թ-ից:
. Հարկման նպատակով եկամուտ չեն համարվում և համախառն եկամտի մեջ չեն ներառվում.
ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն վճարվող նպաստները ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ` ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ`
բացառությամբ` ժամանակավոր անաշխատունակության նպաստների (հիվանդության նպաստ, պրոթեզավորման նպաստ, առողջարանային բուժման նպաստ, հղիության ու ծննդաբերության նպաստ, ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստ) և արձակման նպաստների: Այսինքն այս ժամանակավոր անաշխատունակության նպաստներից պահվում է եկամտահարկ:
Ի դեպ ասեմ, որ այս օրենքը վերաբերվում է 2010թ դեկտեմբերի 1-ից հետո ծագած դեպքերին, չնայած օրենքն ուժի մեջ է 2011թ ապրիլից:
Հարգելի Նարինե, ինչպես գրել է gayane-ն, եկամտահարկը 55146 դրամ է:
Ամեն ինչ ճիշտ է, բացի եկամտահարկի գումարից, նախ 3% նվազեցում չի արվում, հետո էլ եկամուտը պիտի բաժանվի ըստ ամիսների ու նոր եկամտահարկը պահվի, պետք է որոշել` 359000 քանի օրերի համար է, օրինակ 140օր, գտնել յուրաքանչյուր ամսվան բաժին ընկնողը, հաշվարկել եկամտահարկը և այդ գումարը պահել 359000 դրամից և վճարել:
Այո, ճիշտ է գրել ԼԼ-ն, 359000-ից եկամտահարկը կկազմի 57300, քանի որ ժամանակավոր անաշխատունակության նպաստներից սոց -եր չեն պահվում: 55146-ը սովորական դեպքին է վերաբերվում: Ես դա մոռացել էի նշեմ: Բայց եթե աշխատողը նախքան արձակուրդ գնալը այդ ամսվա մեջ ունի նաև աշխատած աշխատանքային օրեր, ապա այդ օրականների համար հաշվարկած աշխատավարձից սոց-եր հաշվարկվում են:
Եվա ջան, ամեն ամսվա համար 32500 նվազեցում տալով պետք է արվի, այդ 57300 դր էլ է սխալ: