Որքա՞ն կկազմի արձակուրդայինը

Տիգրանուհի.

Բարև Ձեզ: Կասեք՝ ինչքա՞ն կկազմի 10 օրվա արձակուրդը (ես ֆիզ. արձակուրդում էի, մարտի 16-ից եմ աշխատանքի գնացել, այսինքն՝ աշխատել եմ մոտ 2 ամիս): Մաքուր աշխատավարձս կազմում է 135 000 դրամ, կեղտոտը՝ 182 000:
Կանխավ շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Անահիտ

Հինգ-օրյա աշխատանքի դեպքում՝ 182 000/21*10=86 667, վեց-օրյա աշխատանքի դեպքում՝ 182 000 / 25 * 10 = 72 800: Երկուսն էլ կեղտոտ, պահումները հանեք, կստանաք մաքուր աշխատավարձը։

Tigran

Պետք է գրեք միջինը ձեր որքան է առանց ֆիզի ու արձակուրդների, նոր դրանից հետո արդեն այդ թվից ելնելով ըստ հնգօրյակի կամ վեցօրյակի 20 հիմնական արձակուրդ օրերի հաշվով: Իսկ լրացուցիչ արձակուրդի օրեր չունեք չեք գրեք:

Տիգրանուհի

10 օրից 4 օրը լրացուցիչ արձակուրդն է:

Տիգրանուհի

Իմ ամսական մաքուր աշխատավարձը 132 000 դրամ է:

Tigran

Եթե սոցվճար վճարող եք, ապա ձեր պահումներից հետո մնացող աշխատավարձը կազմում է 132590: 10 օրվա դեպքում ելնելով միջին աշխատավարձից ու հնգօրյակ կամ վեցօրյակ աշխատանքային շաբաթից ելնելով կարող եք հաշվել օգտվելով արդեն Անահիտի գրածից: Արձակուրդայինի օրականը հաշվում են միջին աշխատավարձից:

Nerses

Գտնում ենք միջին ամսականը, բաժանում 5-օրյաի դեպքում 21-ի, 6-օրյաի դեպքում 25-ի և բազմապատկում 10-ով: Եթե 12 ամիսները եղել են 182 000 ,ապա 182000/21,25 *10=86666,72800 կեղտոտ:

Մարիաննա

Բարև Ձեզ, Տիգրանուհի: Գումարեք ֆիզ. արձակուրդից հետո աշխատանքի եկած ժամանակահատվածում Ձեր ստացած վճարումները և բաժանեք այն ամիսների թվի վրա, որքան աշխատել եք ֆիզ.-ից հետո, դա կլինի Ձեր միջին ամսական աշխատավարձը: Ստացած գումարը բաժանեք 21-ի՝ հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, 25-ի՝ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ միջին օրական աշխատավարձը ստանալու համար, դա էլ բազմապատկեք 10-ով: Հանեք 22 % եկամտային հարկը, 3.5 % սոց. վճարը (եթե սոց. վճար կատարող եք) և 1 500 դրամ դրոշմանիշային վճարը (կարծում եմ 1 500 դրամից ավել չի լինի), և կստանաք վճարման ենթակա գումարը: