Անիտա.
Իմ հարցը կարող է շատերին տարօրինակ թվալ առաջին հայացքից, սակայն ես երեկ կարդացել եմ Աշխատանքի տեսչության կողմից հրապարակված աշխատանքային օրենսգրքի փոփոխությունները իրենց իսկ մեկնաբանմամբ, և մի քանի հարց առաջացավ ինձ մոտ: Ամենակարևորը` եթե պահակը աշխատում է հերթափոխով, և նրա հաստիքային աշխատավարձը 60 000 դրամ է, որքա՞ն կկազմի նրա ընդհանուր աշխատավարձը: Ես մինչև այժմ հաշվարկում էի 60000+6000 (գիշերային աշխատանքի համար):
Պետք է նշեմ, որ ըստ նրանց այդ աշխատավարձը կազմում է 60000/24*64+60000/24*64*30/100+60000
Իսկ մեկ ամսից ավել աշխատած աշխատակցի համար նույն Աշխատանքային տեսչության ասելով պետք է անպայման վճարվի վերջնահաշվարկ:
Հարգելի Անիտա, պահակի աշխատավարձը պետք է հաշվարկեք սովորական ձևով` գումարած գիշերային աշխատանքի համար 30 % հավելավճար:
Տեսչության հաշվարկն աբսուրդ է:
Տեսչության պարզաբանումը կարո՞ղ եք ասել` երբ է եղել: