Հասմիկ.
Բարև ձեզ:
Ցանկանում եմ իմանալ դեկրետի հետ կապված մանրամասներ։ Եթե դեկրետ չեմ գնում 7-րդ ամսից և շարունակում եմ աշխատել օրինական գրանցված տարբերակով, ապա ճի՞շտ է այն պնդումը, որ վճարվում եմ կրկնակի՝ հղիության 8-րդ և 9-րդ ամսում աշխատելու համար։ Եթե այո, ապա ո՞վ է վճարում այդ կրկնակի գումարը՝ գործատու՞ն, թե՞ պետությունը։
Որևիցե տեղ նման ամրագրում չկա: Դեռ ավելին, եթե աշխատում եք ու ստանում աշխատավարձ, այդ ժամանակահատվածը չի ներառվում հղիության և ծննդաբերության արձակուրդի հաշվարկում: Այսպես օրինակ՝ եթե 30 օր ավել աշխատեք, նպաստը կհաշվարկվի 144-30 օրի համար:
«Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝
6. Նպաստը նշանակվում է, եթե դրա համար պահանջվող փաստաթղթերը ներկայացվել են աշխատունակության վերականգնման, հղիության և ծննդաբերության արձակուրդի (ժամանակահատվածի) ավարտման կամ հաշմանդամության խումբ սահմանելու օրվանից սկսած վեցամսյա ժամկետում:
Եթե անաշխատունակության թերթիկը ներկայացվել է օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված ժամկետում, ապա գործատուն հղիության և ծննդաբերության արձակուրդը տրամադրում է սկսած այն օրվանից, երբ վարձու աշխատողը չի ներկայացել աշխատանքի, բայց ունեցել է հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք:
Ոչ, աշխատած օրերի համար անաշխատունակության նպաստ չի հաշվարկվում:
Բարև ձեզ։ Հղիության ու ծննդաբերության արձակուրդ ժամկետից ուշ մեկնելու որոշումն ու՞մ իրավասության տակ է։