Որքա՞ն է սահմանված հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածը

Մարինե Հովհաննիսյան.

Բարև Ձեզ: Ներեցեք ես ուզում եմ ճշտել՝ արդյո՞ք իմ հղիության նպաստը ճիշտ են հաշվարկել: Ես աշխատում եմ բուժքույր և շուտով պիտի զույգ երեխաների ունենամ: Իրենք հաշվարկել են 140 օրով, բայց սոցապ նախարարության էջում գրած է, որ 2 և ավել երեխաների դեպքում 180 օրով են հաշվարկում: Ես ուզում եմ իմանամ, ո՞րն է ճիշտ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մարինե

+

Мариам Симонян

Հաշվարկվում և վճարվում է 140 օրվա համար, այնուհետև դիմումի համաձայն կարող է շարունակել երեխայի խնամքում գտնվել մինչև 3 երեխայի տարեկանը, որից 2 տարին վճարվում է պետության կողմիվ, մեկ տարին ոչ:

Ալլա

Նպաստը ձևակերպվում է համաձայն ներկայացված փաստաթղթի, ծննդաբերությունից հետո կտրվի նաև լրացուցիչ օրերի համար անաշխատունակության թերթիկ:

Nerses

Նպաստը տրվում է բժշկական հաստատության կողմից տրված անաշխատունակության թերթիկի համապատասխան: Տվյալ դեպքում ծննդաբերությունից հետո կտրամադրվի նաև լրացուցիչ անաշխատունակության թերթիկ:

Tigran

Անաշխատունակության թերթիկ է տրվում վարձու աշխատողին և ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին`

գ) 180 օրացուցային օր տևողությամբ արձակուրդի ժամանակաշրջանի համար (հղիության` 70 օրացուցային օր, ծննդաբերության` 110 օրացուցային օր)` միաժամանակ մեկից ավելի երեխաներ ծննդաբերելու դեպքում:
Հղիության և ծննդաբերության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրամադրվում է մեկ անաշխատունակության թերթիկ, իսկ բարդ ծննդաբերության և միաժամանակ մեկից ավելի երեխաներ ծննդաբերելու դեպքում, ըստ անհրաժեշտության, որպես 140 օրացուցային օր տևողությամբ տրված նախորդ անաշխատունակության թերթիկի շարունակություն, լրացուցիչ տրվում է նոր անաշխատունակության թերթիկ` համապատասխանաբար 15 և 40 օր տևողությամբ` անաշխատունակության թերթիկում նշելով նախորդ անաշխատունակության թերթիկի սերիան ու համարը:

Գայանե

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 172-րդ հոդվածի 1-ին մասի՝ աշխատող կանանց տրամադրվում է հղիության և ծննդաբերության արձակուրդ`
1) 140 օր, որից 70 օր` հղիության, 70 օր` ծննդաբերության համար.
2) 155 օր, որից 70 օր` հղիության, 85 օր` ծննդաբերության համար` բարդ ծննդաբերության դեպքում.
3) 180 օր, որից 70 օր` հղիության, 110 օր` ծննդաբերության համար` միաժամանակ մեկից ավելի երեխաներ ունենալու դեպքում:
Այդ արձակուրդը հաշվարկվում է միասին և աշխատող կնոջը տրամադրվում է ամբողջությամբ: Ժամանակից շուտ ծննդաբերելու դեպքում հղիության արձակուրդի չօգտագործված օրերը գումարվում են ծննդաբերության արձակուրդի օրերին:

Karine

Հղիության և ծննդաբերության նպաստը հաշվարկվում և վճարվում է բժշկի կողմից տրամադրած անաշխատունակության թերթիկի հիման վրա 140 օր։ Այնուհետև ծնունդից հետո կտրվի նոր տեղեկանք, որի հիման վրա վերահաշվարկ կարվի։

Anushik

Անաշխատունակության թերթիկ է տրվում վարձու աշխատողին և ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին`
……..