Լիաննա.
Որքա՞ն է ՀՀ-ում մինիմալ աշխատավարձի չափը 2014թ օգոստոսի դրությամբ (հարկերով և առանց հարկերի):
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Լիաննա.
Որքա՞ն է ՀՀ-ում մինիմալ աշխատավարձի չափը 2014թ օգոստոսի դրությամբ (հարկերով և առանց հարկերի):
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Հարգելի Լիաննա, 2014թ. հուլիսից նվազագույն աշխատավարձը առանց հարկերի և արդեն առանց սոց. վճարի 50 000 է, հաշվարկայինը ստացվում է 66 138 դրամ:
Ոչ, հարգելիներս, սխալվում եք: Նվազագույն աշխատավարձը առանց եկամտային հարկի և սոց. վճարի պետք է կազմի 50.000 դրամ, այսինքն այն մարդկանց համար, ովքեր սոց. վճար կատարող են 1974թ-ից բարձր, նվազագույն աշխատավարձը կազմում է 70 822 դրամ ներառյալ հարկերը, սրա մաքուրը 50.000 է, իսկ ով սոց. վճար չի վճարում, իր համար է նվազագույն աշխատավարձը կազմում 66.138, որի մաքուրը նույնպես 50.000 է: Կարդացե՛ք “Նվազագույն ամսական աշխատավարձի մասին” ՀՀ օրենքի վերջին փոփոխությունը, կարող եք գտնել arlis.am-ում:
2014թ. – ի Հուլիսի 1 – ից նվազագույն աշխատավարձը պետք է լինի 50 000 դրամ (առանց հարկերի) 66 150 * 24,4 / 100 = 50 009
եթե պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից է, ապա պետք է այնքան բարձրացնել աշխատավարձը, որ հարկերի պահումից հետո մնա 50 000 դրամ,
71 000 * 24.4 / 100 = 17 324
71 000 * 5 / 100 = 3 550
71 000 – 17 324 – 3 550 = 50 126
Միթե սոց. վճարը հաշվի է առնվում: Այդ դեպքում ստացվում է, որ սոցվճարն էլ է գործատուի հաշվին արվում: Այդ դեպքում էլ ինչու են այս հարցը գցել աշխատողների տրամադրությանը: Խնդրում եմ հստակեցրեք այս պահը, լա՞վ:
Հարգելի՛ Հեղինե, որքանով ես եմ տեղյակ, սոց. վճարը գործատուն է անում այն դեպքում, երբ նվազագույն աշխատավարձ է, այսինքն՝ երբ աշխատավարձից պահումներ անելուց հետո նվազագույնը չի պահպանվում: