Որքա՞ն դրոշմանիշային վճար պետք է վճարել

Անի․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ա/Ձ-ն գործում է միկրոձեռնարկատիրության համակարգում և 2020 թվականին ունեցել է 16 մլն դրամ շրջանառություն։ Դրոշմանիշային վճարի նոր օրենքի համաձայն արդյո՞ք տարեկան պետք է վճարի 180 000 դրամ, այսինքն՝ ամսական կանխավճարներ են արվելու՞ մոտ 15 000-ի չափով՝ հիմք ընդունելով 2020-ի շրջանառությունը։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Այո, եթե 2020 թվականին ունեցել է 16 մլն դրամի շրջանառություն, ապա նոր օրենքի համաձայն տարեկան պետք է վճարի 180 000 դրամ։ Դրոշմանիշային վճարի հաշվարկման բազա են համարվում միկրոձեռնարկատիրության համակարգում գործող անհատ ձեռնարկատերերի համար միկրոձեռնարկատիրության սուբյեկտի իրացման շրջանառության վերաբերյալ հաշվետվության մեջ արտացոլված իրացման շրջանառությունը:

Ալլա

2021թ համար դրոշմանիշային վճարի հաշվարկման բազա են համարվում`

ա. անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց համար աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումները և (կամ) քաղաքացիաիրավական պայմանագրերի համաձայն` աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) դիմաց եկամուտը,

բ. շրջանառության հարկի համակարգում գործող անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար դրոշմանիշային վճարի հաշվարկման հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված շրջանառության հարկի հաշվարկներում արտացոլված իրացման շրջանառությունը,

գ. միկրոձեռնարկատիրության համակարգում գործող անհատ ձեռնարկատերերի համար միկրոձեռնարկատիրության սուբյեկտի իրացման շրջանառության վերաբերյալ հաշվետվության մեջ արտացոլված իրացման շրջանառությունը,

դ. հարկման ընդհանուր համակարգում գործող անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար շահութահարկի հաշվարկում արտացոլված համախառն եկամուտը,

ե. հաշվետու տարվա ընթացքում մեկից ավելի հարկման համակարգերում գործելու դեպքում սույն կետում նշված համապատասխան հաշվարկման բազաների հանրագումարը:»:
3-րդ և 4-րդ կետերում նշված անհատ ձեռնարկատերերը և նոտարները դրոշմանիշային վճարը վճարում են հետևյալ դրույքաչափերով.

Մինչև 1 200 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում 18 000 դրամ

1 200 001-ից մինչև 2 400 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում 36 000 դրամ

2 400 001-ից մինչև 6 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում 66 000 դրամ

6 000 001-ից մինչև 12 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում 102 000 դրամ

12 000 001 դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում 180 000 դրամ»։

karine

Այո, 2021-ին դուք պետք է վճարեք 180 000 դրամ դրոշմանիշային վճար։