Arsine.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք.
ՍՊԸ-ն ֆիզիկական անձի հետ կնքել է տարածքի վարձակալության պայմանագիր ամսական 40 000 դրամով: Եկամտային հարկի ամսական հաշվետվության մեջ լրացվում է 40 000 դրամ և հարկը հաշվարկվում է 10%, այսինքն` 4 000 դրամ:
Հարցս հետևյալն է. Այս պարագայում վարձատուին պետք է վճարեմ 36 000, իսկ 4 000-ը բյուջե, թե՞ 40 000-ը վարձատուին և 4 000 էլ բյուջեին (նշեմ, որ մինչ այս 2-րդ տարբերակով եմ վարվել, բայց ինձ թվում է` սխալվել եմ): Կանխավ շնորհակալություն:
Եթե վարձատուն ֆիզ. անձ է, պետք է 4 000-ը դու վճարես, և նրան տաս 36 000:
Դուք պետք է հարկը պահեք ֆիզ. անձից, այսինքն 36 000 վճարեք նրան, բայց եթե 40 000 եք վճարել մինչ այդ, խնդիր չեմ տեսնում, ուղղակի ստացվում է, որ հարկը չեք պահել վճարման աղբյուրի մոտ:
Վարձատուին` 36 000 դրամ, բյուջե` 4 000 դրամ:
ՍՊԸ-ն ֆիզ. անձի համար հանդիսանում է հարկային գործակալ, որի վրա “Հարկերի մասին” ՀՀ օրենքի համաձայն դրված է պարտավորություն վճարվելիք եկամուտներից հարկը հաշվելու, պահելու և բյուջե փոխանցելու մասով: Հետևաբար` Դուք պետք է պայմանագրային արժեքի հիման վրա հաշվեք 10% եկամտային հարկը (4 000 դրամ) և ֆիզ. անձի փոխարեն այդ գումարը վճարեք բյուջե: Իսկ ֆիզ. անձին պետք է վճարեք 36 000 դրամ:
Վարձատուին պետք է վճարել 36.000 դրամ, իսկ բյուջե` 4.000 դրամ: