Incognito.
Որքա՞ն գումար կարող է պահել տնօրենը դրամարկղում:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Incognito.
Որքա՞ն գումար կարող է պահել տնօրենը դրամարկղում:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Դրամարկղի կողոպուտի ռիսկը ավելի մեծ է, քան հաշվարկային հաշվինը:
Մեծ հիմնարկի համար. Խորհուրդ կտամ այն ամրագրել ներքին իրավական ակտով և սահմանել վերին և ներքին շեմ, որը և կլինի ուղեցույց գանձապահի համար, գումար մուտքագրել հաշվին կամ հակառակը, լրացնել դրամարկղի պակասը: Իսկ փոքր հիմնարկի համար. Փոքր հիմնարկը մեծ փողեր չի ունենում :))
Շնորհակալություն, Տիգրան: Ես կարդացի դրամարկղային գործառնությունների մասին ՀՀ օրենքը: Փաստորեն, բացի կանխիկ դրամով վճարումներ կատարելու վերաբերյալ սահմանափակումների` այնտեղ այլ սահմանափակումներ չկան, և դրամարկղում գումարի պահպանման խնդիրը կազմակերպության հայեցողության տակ է:
Իրավունք ունի՞ ձեռնարկությունը գանձապահ չունենալ:
ՀՀ տնտեսության մեջ դրամարկղային գործառնություններ կատարելու կարգ, կետ 25. “Մեծ քանակությամբ ստորաբաժանումներ ունեցող կամ կենտրոնական հաշվապահությունների կողմից սպասարկվող կազմակերպություններում աշխատավարձը, սոցիալական ապահովագրության նպաստները, կրթաթոշակներն ու հավելավճարները կազմակերպության ղեկավարի գրավոր հրամանով (որոշմամբ) կարող են վճարվել գանձապահներից բացի ուրիշ անձանց կողմից, որոնց հետ կնքվում են սույն կարգի 22-րդ կետով նախատեսված պայմանագիրը նյութական պատասխանատվության վերաբերյալ, և որոնց վրա տարածվում են սույն կարգով գանձապահների համար սահմանված բոլոր իրավունքներն ու պարտականությունները:
Հաշվապահները և այն աշխատողները, որոնք իրավունք ունեն ստորագրելու դրամարկղային փաստաթղթերը, գանձապահի պարտականությունները կատարել չեն կարող:
Այն կազմակերպություններում, որտեղ հաստիքային ցուցակով չի նախատեսված գանձապահի պաշտոն, դրամարկղային գործառնությունների կատարման պարտականությունները դրվում են կազմակերպության ուրիշ աշխատողների վրա, սույն կարգի 22-րդ կետով սահմանված կարգով:”
Կետ 22. Գանձապահին աշխատանքի նշանակելու վերաբերյալ հրամանի հրապարակումից հետո կազմակերպության ղեկավարը պարտավոր է նրան ծանոթացնել դրամարկղային գործառնությունների վարման սույն կարգին, նաև սեփականատիրոջ կամ նրա լիազորված մարմնի (անձի) կողմից գանձապահի համար սահմանված իրավասություններին և պարտավորություններինˋ վերցնելով նրանից ստորագրություն, որից հետո գանձապահի հետ կնքվում է պայմանագիր նրա լրիվ նյութական պատասխանատվության վերաբերյալ:
Շնորհակալություն պատասխանի համար:
Ըստ օրենքի պետք է գանձապահ ունենալ, սակայն մոռանում եք, որ սանկցիա չկա չունենալու համար, հետևություն` ինչպես կուզեք…